Friday, 26 04 2024
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների

Անշարժ գույքի շուկայում 5 տոկոսով նվազել են բնակարանների գները․ փոխարենը բարձրանում է հողատարածքների արժեքը

Քանի որ նվազել է երկրում գումարի շրջանառությունը, որպես հետևանք նվազել է նաև անշարժ գույքի գործարքների քանակը։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «ԱլեքսՌ» անշարժ գույքի գործակալության փոխտնօրեն Արթուր Մնացականյանը։

Նրա խոսքերով՝ հողատարածքների գները բարձրացել են, քանի որ մարդիկ սկսել են ակտիվ կերպով հող գնել, սեփական տուն կառուցել ու ավելի ապահով մեկուսացվեն։ «Մարդիկ հասկանում են, որ նոր իրականության մեջ սեփական տունն ավելի ապահով է ու անվտանգ բնակվելու համար։ Հողատարածքներ գնելու միտումը հեղափոխությունից հետո սկսեց աճել, ըստ այդմ՝ գները։ Հիմա շարունակվում է»,- ասաց գործակալության փոխտնօրենը։

Անշարժ գույքի շուկայում բնակարանների գների մասով մեր զրուցակիցը նշեց՝ իրենք 5 տոկոս նվազում են արձանագրել։ «Հունիս ամսին անշարժ գույքի առքուվաճառքի ոլորտը վերադարձել է մոտավորապես փետրվար ամսի ցուցանիշներին։ Այսինքն՝ գործարքների պակաս եղել է ապրիլ-մայիս ամիսներին։ Հիմա արդեն մարդիկ սկսել են թույլ տալ իրենց տունը ցուցադրել, գործարքներ անել»,- տեղեկացրեց Մնացականյանը։ Նրա խոսքերով՝ այս տարի արտերկրից կապիտալի շարժի ու զբոսաշրջիկների բացակայության պայմաններում ոլորտում գնային աճ չի լինի, ինչպես նախորդ տարիներին։

«Սակայն 5 տոկոսով նվազել են անշարժ գույքի գները։ Ես կարծում եմ՝ գները չեն բարձրանա, մինչև ճանապարհները չբացվեն։ Եթե ճանապարհները բացվեն, մեր շատ հայրենակիցներ ցանկանալու են գալ ու Հայաստանում հողատարածքներ ու բնակարաններ գնել։ Աշխարհում ապրող հայերը մրցելու են իրար հետ՝ Հայաստանում հող գնելու համար։ Ինչքան հնարավոր է պետք է արագ հողատարածքներ գնել։ Մեր գործարքների 50 տոկոսը հողատարածքների առքուվաճառքն է»,- ընդգծեց Արթուր Մնացականյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ տնտեսությունը գտնվում է ճգնաժամային վիճակում, պետության կողմից մեծ աջակցություն կա տարբեր ոլորտներին, որոնք էլ գումարային կապիտալ են բերում երկիր։ «Օրինակ՝ գյուղատնտեսությունը, ջերմոցային տնտեսությունները, պտուղ-բանջարեղենի արտահանում և այլն։ Հայաստան փող է մտնում, ու մարդիկ որոշում են այդ գումարներով հող առնել, որպեսզի մեծացնեն իրենց ջերմոցների ծավալը, ավելի շատ արտադրանք ստանան ու վաճառեն։ Ուզում եմ ասել, որ տնտեսության որոշ ճյուղեր կան, որոնք զարգանում են»,- մանրամասնեց գործակալության փոխտնօրենը։

Գալով Երևան քաղաքում բնակարանների վարձակալության գներին, Մնացականյանն ասաց՝ հատկապես Կենտրոն վարչական տարածքում վարձակալության գները նվազել են՝ տեղ կա 50 տոկոսով, տեղ կա 30 տոկոսով։ «Մարդիկ բնակարաններ են գնել, վարկային միջոցներ են ներգրավել, հիմա արդեն պետք է վարձակալությամբ այդ գումարները հետ ստանան, սակայն եկամուտ չկա, ստիպված իրենց անձնական միջոցներն են ներգրավում վարկերը մարելու համար։ Դա իրենց համար որոշակի դժվարություններ է ստեղծում։ Խնդիրն առկա է։ Բայց պետք է ասեմ, որ խնդիրը օրավարձով բնակարանների դեպքում է ավելի սուր արտահայտված»,շեշտեց անշարժ գույքի գործակալության փոխտնօրենը։

Վերջինս մեկ կարևոր խնդրի և խոչընդոտի մասին բարձրաձայնեց, որին իրենք հաճախ են բախվում։ Արթուր Մնացականյանը նշեց, որ քաղաքում հին շենքերի բնակիչները խոչընդոտում են նորակառույցների կառուցապատմանը, որը տնտեսության շարժիչ ուժն է։ «Իրենք ամեն կերպ խոչընդոտում են, որ իրենց հարևանությամբ չկառուցվի նոր շենք։ Բայց պետք է քաջ գիտակցեն, որ 20-30 տարի հետո իրենց շենքերը վթարային են դառնալու, դրանք արդեն իրենց կյանքն ապրել են։ Մեր բնակֆոնդը չպետք է համալրված լինի նման շենքերով, որը ազգային անվտանգության խնդիր է։

Իրենք ամեն կերպ խոչընդոտում են, որպեսզի մեկ տարի մինչև շենքի կառուցումը աղմուկ չլսեն, փոշի չշնչեն, կողմնակից են, որ իրենց մեքենաները կանգնեն բակում, ոչ թե ստորգետնյա կայանատեղիում և այլն։ Ապագան նոր շենքերի կառուցման մեջ է, ոչ թե նախկին շենքերի ամրապնդման։ Պետությունը չի կարող միջոցներ հատկացնել, որպեսզի հին շենքերը պահպանվեն, դրա փոխարեն մասնավորն է այդ հարցը լուծում՝ նորակառույցներ ստեղծելով։

Դրանք բոլորը 6 բալանի շենքեր են, նորերը՝ 9-10։ Դրանք ստուգվում են, հատուկ փորձաքննություններ են անցնում։

Այս խնդիրը պետությունն ինքը պետք է կարգավորի։ Եթե բնակիչները բողոքում են, իրենց ասածը պետք է շատ արագ փորձաքննության ենթարկվի, եթե հիմնավոր է բողոքը, հասկանալի է, փոփոխություններ կկատարվեն նախագծում։

Բայց եթե ամեն ինչ կարգին է, պետությունը պետք է սատար կանգնի նորակառույցների ստեղծմանը։ Սա շատ լուրջ խնդիր է այսօր»,- մտահոգություն հայտնեց «ԱլեքսՌ» անշարժ գույքի գործակալության փոխտնօրեն Արթուր Մնացականյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում