Լուրեր
Հնարավոր կլինի ընտրել ՍԴ այն թեկնածուներին, որոնք կոնսենսուսային կլինեն բոլորի համար․ Վլադիմիր Վարդանյան
  • 15:45
  • 2020-07-10
  • Դիտումներ՝ *

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է ՄԻԵԴ որոշմանը․«Եվրոպական դատարանի որոշումը կարելի է ընդունել, չընդունել, կարելի է քննադատել, բայց կասկածելի համարել, մի քիչ դժվար է։ Ինչ վերաբերում է միջանկյալ միջոցի չտրամադրմանը, ապա դա տրամաբանական էր, այն ենթադրվում էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ էության Եվրոպական դատարանը փորձ է կատարում այդ հատուկ կամ միջանկյալ միջոցների պարագայում կանխել այն իրավիճակները, երբ վերջնական դատական ակտի առկայության դեպքում այն կդառնա անիմաստ։ Այդ խնդրի բացակայության պարագայում Եվրոպական դատարանը, ըստ էության, հանգել է այն տրամաբանական եզրակացության, որ այստեղ հատուկ հայցի ապահովման միջոցների կիրառման կարիք չկա։ Ինձ թվում է բոլորը դրա մասին գիտեին»,-ասաց նա։

  • Դիտումներ՝ *