CNN-ի փոխանցմամբ, արբանյակային թարմ պատկերները Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքի մերձակայքում նախկինում անհայտ գործող միջուկային օբյեկտ են ֆիքսել:
«Փորձագետների կարծիքով, ամերիկյան Planet Labs ընկերության կողմից տրամադրված արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ Փհենյանի մերձակայքում գտնվող գյուղում գործող օբյեկտ կա, որը, ենթադրաբար, կապված է ԿԺԴՀ միջուկային ծրագրի հետ»,- ասվում է հաղորդագրությունում: