Գերմանիայի Վուպերտալ քաղաքում հայտնվել են էկոլոգիապես մաքուր ավտոբուսներ, որոնք աշխատում են այնպիսի էներգակայանի ջրածնային վառելանյութով, որն աղբ է այրում:
Այդ մասին հաղորդել է ԵվրոՊուլսը:
Դրա հետ մեկտեղ ոչ մի արտանետում չի գոյանում, բացի ջրային գոլորշուց: Այժմ այդպիսի դեռ տասը փոխադրամիջոցներ են ընթանում մի քանի երթուղիներով: Պլանավորվում է, որ հաջորդ տարի դրանք կրկնակի ավելի կլինեն: Յուրաքանչյուր ջրածնային ավտոբուս փոխադրում է մինչև 75 ուղևոր:
Այդ նախագիծը պաշտպանել են Եվրամիության, ինչպես նաև Գերմանիայի ու Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամասի իշխանությունները: Եթե ջրածնային ավտոբուսները հուսալի լինեն և դուր գան բնակիչներին, նման որոշումներ կարող են հայտնվել նաև եվրոպական այլ քաղաքներում: Բացի այդ, Գերմանիայում 2018 թվականից երթևեկում է ջրածնային վառելանյութով աշխատող գնացք, իսկ վերջերս այդպիսի գնացքներ են հայտնվել նաև Նիդեռլանդներում՝ հաղորդել է ՌԻԱ Նովոստին: