Sunday, 12 05 2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն

Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել Հաշվեքննիչ պալատի պաշտոնյաների նկատմամբ

ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման ուսումնասիրության արդյունքում Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել քրեական գործ հարուցել Հաշվեքննիչ պալատի առանձին պաշտոնատար անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ։

Հիշեցնենք, որ վերջերս Ազգային ժողովում Արման Բաբաջանյանն իր ելույթում խոսել էր Հաշվեքննիչ պալատի անգործության մասին, ինչպես նաև 25 միլիոն դոլար չինական վարկի ծախսման մասին։ Բաբաջանյանը ավելի վաղ հարցումներ էր ուղարկել Հաշվեքննիչ պալատին՝ խնդրելով տեղեկացնել, թե այդ գործարքներում, ինչպես նաև վարկի օգտագործման պրոցեսսում ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել, սակայն Հաշվեքննիչ պալատից պատասխանել էին, որ իրենք չեն եկել հետևության, որ այդ պորցեսում հանցակազմ է եղել, հետևաբար նյութերը գլխավոր դատախազություն չեն ուղարկվել։

Սակայն Բաբաջանյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Հաշվեքննիչ պալատի աշխատակիցներն իրենց լիազորութոյւնների շրջանակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեում իրականացրել են 2017 թվականի դրամական մուտքի ֆինանսատնտեսական ստուգում, որի արդյունքների մասին կազմվել են տեղեկանքներ։ Այդ տեղեկանքները ներկայացվել են վերադաս պաշտոնատար անձանց տարեկան հաշվետվություն ներառելու, իսկ քրեաիրավական բնույթի խախտումներ հայտնաբերելու դեպքում գլխավոր դատախազություն ուղարկելու նպատակով։ Սակայն ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահը, խորհրդի անդամները, ինչպես նաև այլ վերադաս պաշտոնատար անձինք տեղեկացված լինելով, որ ստուգման ընթացքում առնվազն Չինաստանի արտահանման, ներմուծման բանկի կողմից ՀՀ մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիանականցման ՌԴ-ի կողմից մաքսային մարմինենրի տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքների նպատակով տրամադրված վարկերի, դրամաշնորհների և համավարկավորումների մասով հայտնաբերվել են էական նշանակություն ունեցող և ակնհայտ առերևույթ քրեաիրավական բնույթի խախտումներ պարունակող տեղեկություններ։

Նյութերի նախապատրաստման փուլում պարզվել է, որ անձնական այլ շահագրգռությունից և խմբային շահերից ելնելով դիտավորութամբ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները։ 2018 թվականին ՀՀ Հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքում հրապարակված 2017 թվաանի տարեկան հաշվետվությունում այդ ստուգումների արդյունքները ներառվել են քիչ ծավալով, ոչ ամբողջական ծավալով։ Ինչպես նաև առևրևույթ հանցագործության հատկանիշ պարունակով նյութերը սահմանված ժամկետում Գլխավոր դատախազություն ուղարկելու ամսին որոշում չի կայացվել։ Այդ պաշտոնատար անձանց գործողությունների արդյուքնում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, հեղինակազրկվել է Հաշվեքննիչ պալատը, իսկ գլխավոր դատախազությունը զրկվել է քրեադատավարական պատշաճ ընթացակարգով հիշյալ խախտումները ստուգելու հնարավորությունից։
Գործը քննվելու է ՀՔԾ կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչությունում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում