առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցներից մեկը՝ նշելով, որ ահազանգը կեղծ էր, շուտով առևտրի կենտրոնը կվերաբացվի։
Նա նշեց, որ ոստիկանությունն ու արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կատարել են ստուգումներ եւ իրենց հայտնել են, որ կարող են առեւտրի կենտրոնի աշխատակիցներին արդեն ներս հրավիրել, աշխատանքները վերսկսել։
Անվտանգության աշխատակիցները տեղյակ չին, թե որ մարմինը եւ ինչպես է ստացել ահազանգը. Նրանք նշեցին, որ ոստիկանությունից են իրենց հայտնել աշխատակիցներին տարհանելու անհրաժեշտության մասին։