Wednesday, 10 06 2026
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան

Հայ ջրասուզակները համաշխարհային ռեկորդ են սահմանել

Առաջին անգամ Հյուսիսային կիսագնդում հայ սուզորդների թիմը ուսումնասիրեց 3207 մետր բարձրության վրա գտնվող Արագած լեռան Քարի լճի հատակը և սահմանեց համաշխարհային ռեկորդ. մինչ այս նման փորձ իրականացրել էր միայն Ժակ Իվ Կուստոյի թիմը Հարավային կիսագնդի Տիկտիկակա լճում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ, «Կիլիկիա» նավի նավապետ Կարեն Բալայանը, դայվինգի համաշխարհային չեմպիոն Ռաֆայել Մկրտչյանը, «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի փոխնախագահ Արման Աբգարյանը և «Հայ էքստրիմ» ՀԿ-ի ներկայացուցիչները ներկայացրին լճում կատարված աշխատանքի արդյունքները։

Տեղեկացնենք, որ սույն թվականի հուլիսի 21-ին «Այաս» ծովային հետազոտությունների ակումբը և «Հայ էքստրիմ» ՀԿ-ն դայվինգի համաշխարհային չեմպիոն Ռաֆայել Մկրտչյանի գլխավորած արշավախմբի շնորհիվ սահմանեցին համաշխարհային ռեկորդ Հյուսիսային կիսագնդում: Թիմի անդամներն էին սուզորդ Ռաֆայել Մկրտչյանը, «Այաս» ակումբի նախագահ, «Կիլիկիա»-ի նավապետ Կարեն Բալայանը, արտակարգ իրավիճակների հատուկ վարչության ջրասուզակների խմբի հրամանատար Արտակ Էլմասակյանը, «Հայ էքստրիմ» արտակարգ իրավիճակներում աշխատող բժշկական թիմը՝ Գևորգ Շահսուվարյանի ղեկավարությամբ: Ինչպես տեղեկացրեց դայվեր Ռ. Մկրտչյանը, որը չորս տարի առաջ ռեկորդ էր սահմանել Հնդկական օվկիանոսում՝ սուզվելով 108 մետր, մինչ սուզումը կանխատեսումներ անելը շատ բարդ էր՝ հաշվի առնելով լճի տեղադիրքի բարձրությունը, թթվածնի պակասությունը ցամաքում, ճնշումների կտրուկ տատանումը, սակայն մեկ ժամ քսան րոպե մնացել են Քարի լճի հատակում, ստույգ ճշտել խորությունը՝ տասներկու մետր, բնակլիմայական վիճակը, ուսումնասիրել ողջ մակերեսը և հնարավոր վտանգների առկայությունը: Կարեն Բալայանի տեղեկացմամբ՝ հետազոտությունը երկու նպատակ ուներ՝ պարզել, թե մարդու օրգանիզմը որքանով կարող է դիմակայել նման էքստրեմալ պայմաններին և նաև իրականացնել գիտական հետազոտություններ:

Նշենք, որ Քարի լիճը տարածաշրջանի ամենաբարձր հրաբխային լճերից մեկն է ՝ 400 քառ. մետր մակերեսով:

«Հայաստանը օտարերկրյա դայվերների համար անհաղթահարելի հնարավորություններ ունի, և հետաքրքիր է հետևել, թե, ինչպես է հարթավայրային աշխատանքին սովոր դայվերը Հայաստանում բախվում խոչնդոտների»,- նկատեց «Հայ էքստրիմ» ՀԿ-ի ներկայացուցիչը՝ տեղեկացնելով, որ հետազոտական խմբի մեջ ներառված էին նաև այլազգի դայվերներ:

Հանդիպման ավարտին հայ դայվերներին շնորհվեցին պատվոգրեր՝ 3207 մետր բարձրության վրա գտնվող Արագած լեռան Քարի լճի հատակն ուսումնասիրելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում