ԱՄՆ-ում նավթի առևտրային պաշարներն անցած շաբաթ կրճատվել են 7,195 միլիոն բարելով և հունիսի 26-ի դրությամբ կազմել են 533,527 միլիոն բարել, հաղորդել է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը։
Ըստ որում Bloomberg գործակալության հարցմանը մասնակցած վերլուծաբաններն սպասում Էին պաշարների նվազում 500 հազար բարելով:
Երևանի ժամանակով 09:20-ի դրությամբ Լոնդոնի ICE սակարանում Brent մակնիշի նավթի սեպտեմբերի ապառնագիրն աճել Է 0,1 տոկոսվ՝ մեկ բարելի դիմաց մինչև 42,07 դոլար, իսկ WTI տեսակի նավթը գտնվել Է նախորդ առևտրաշրջանի փակման մակարդակում և վաճառվել Է մեկ բարելի դիմաց 39,91 դոլարով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: