Արժույթի միջազգային հիմնադրամը կոչ է արել ամերիկյան քաղաքական գործիչներին անհապաղ միջոցառումներ ձեռնարկել պետական պարտքի վերին թույլատրելի շեմը բարձրացնելու համար: Բացի այդ, ԱՄՀ-ն կոչ է արել ԱՄՆ իշխանություններին՝ գտնելու համակարգային լուծում, որպեսզի կրճատվի պետական պարտքը առնվազն միջնաժամկետ կտրվածքով: Որպես լուծում՝ առաջարկվում է առողջապահական ծախսերի կրճատում:
ԱՄՀ-ն կանխատեսում է, որ եթե դա տեղի չունենա, ապա շուկաները կարող են կորցնել վստահությունը ԱՄՆ-ը նկատմամբ, որը չի կարողաան վճարել պարտքերը: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը և Կոնգերսի Հանրապետական մեծամասնության ղեկավարը հանդես են եկել հեռուստաուղերձով, որտեղ մեկը մյուսին մեղադրել են ԱՄՆ-ում լուրջ տնտեսական ճգնաժամ հարուցելու համար:












































