Sunday, 12 05 2024
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից

Արցախում քաղաքական ուժերի համախմբման կարևորագույն գործընթացը ոգևորում է ՀՀ առողջ քաղաքական միավորներին. Բաբաջանյանը՝ ԱՀ նախագահին

Հանուն Հանրապետության քաղաքական նախաձեռնության պատվիրակությանն այսօր հյուրընկալել էր Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նախագահի ջերմ ողջույնի խոսքից հետո նախաձեռնության անդամ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը բացման խոսքից առաջ նախ շնորհավորեց Արայիկ Հարությունյանին Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ «Արցախում համապետական երկու ընտրությունների և դրանց հետևած իշխանությունների կազմավորման արդյունքում Արցախում տեղի ունեցած քաղաքական ուժերի համերաշխության և համախմբման կարևորագույն գործընթացը, ոգևորում է Հայաստանի առողջ քաղաքական միավորներին և առավել ամրապնդում Արցախի անվտանգությունը: Կարծում եմ, որ իսկապես ընտրություններից հետո ստեղծվել են բոլոր նախադրյալները, որպեսզի Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունները, իշխանությունները ռազմավարական, երկարաժամկետ ծրագրերի իրագործման փուլ անցնեն: Ցավոք անցյալ տարիներին բավարար ուշադրություն չի դարձվել Հայաստանի և Արցախի տնտեսությունների սինխրոնիզացմանը։ Հույս ունեմ, որ Ձեր պաշտոնավարումից ի վեր հենց այս ուղղությունը, Հայաստանի և Արցախի տնտեսությունների միասնականացումը կդառնա կարևոր առաջնահերթություններից մեկը՝ դա դիտարկելով ոչ միայն և գուցե ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական ուղերձ համայն աշխարհին, ի վկայումն Արցախը Հայաստան է կարգախոսի իրական կենսագործման։ Կողմնակից լինելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ մենք միևնույն ժամանակ հարկադրված ենք ամեն օր պատրաստ լինել պատերազմի: Լինելով մեկ միասնական հայրենիքի և նույն անվտանգային համակարգի անբաժանելի մասերը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետությունները լիովին կիսում են խաղաղության հասնելու և պատերազմի պատրաստվելու մոտեցումներն ու ջանքերը: Դա ենթադրում է միասնական ջանքերով և՛ ռազմական ներուժի շարունակական բարելավում, և՛ սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացում, և՛ արտաքին քաղաքական լայն գործիքակազմի կիրառում հայ ժողովրդի իրավունքների ու շահերի պատշաճ պաշտպանության նպատակով, և՛, ինչու՞ չէ, տեղեկատվական կամ հոգեբանական անվտանգության պատշաճ երաշխավորում»։

Իր պատասխան խոսքում Արայիկ Հարությունյանը ասաց․ Հայաստանը, Արցախը այսօր ապրում են աննախադեպ անվտանգային մարտահրավերների պայմաններում, ինչը պայմանավորված է առաջին հերթին կորոնավիրուսի հարուցած անորոշություններով, իսկ անորոշությունն ինքնին գլխավոր անվտանգային սպառնալիքն է ամենուր: Հայաստանն ու Արցախւ խնդիր ունեն շարունակաբար բարելավել իրենց ռազմավարական դիմադրողականությունն ու ազդեցությունը առկա և գալիք անվտանգային միջավայրերում, որպեսզի կարողանան արդյունավետորեն դիմագրավել բազմոլորտ, բազմաշերտ, բազմապիսի և բազմաժամկետ մարտահրավերները:

Վերջում Արցախի նախագահը և Հանուն հանրապետության քաղաքական նախաձեռնության անդամները շարունակեցին հանդիպումը փակ ձևաչափով։

https://www.facebook.com/babajanyana/posts/3406004086096961?__xts__[0]=68.ARAyzaAE8BjjNhGVuX4M8TP6K07Z-CPlRCxUdlo-PjAJ_CXuyGgIMYDh7CoO6Yhisfuv7M-bEbIJmgLUGVbX-YOdZim_VK7Push6JZNLZ3qV9KIdeOceAlXBNs8Y9qbGJ5kvoOr_5AgxOInsJAan6P6WZG99nTi0yvzxTvQfudYDsJaLwa-BcgifRGXRlB–zoqMarJ20dnFOk_22NWPmm4xqs2EPzmljO7e6mzWJbx7s_bq8oJVLTJHlKCDjAMJlAhu9VwdIO9Le8J2MiopQ9rS18tnVbKkMgVCLLVsNUQBRX_V4nMw1exnnWsltyjwWx4f_DMXvTCjEp5SyMJK807s0tvw&__tn__=-R

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում