Ավտրալական նավահանգստում բեռնավորման ժամանակ ընկել է թանկարժեք Velvet Glove գինու շշերով բարձված կոնտեյները՝ 675,000 ֆունտ ստերլինգ ընդհանուր արժողությամբ: Այս մասին գրում է The Daily Mail-ը: Պատճառը խափանված տեխնիկան է եղել: «Բաց կոնտեյները նման էր սպանության վայրի»,- ասել է գինին արտադրող ընկերության տնօրեն Սպարկի Մարկիզը: «Ամբողջը կարմիր էր, սակայն բուրում էր անմահական հոտով»,- ավելացրել է նա:
Այս կոնտեյները նախատեսված է եղել ԱՄՆ արտահանելու համար, որի վաճառքը պետք է սկսվեր սեպտեմբերին: Նախատեսվում էր, որ պահանջարկը մեծ է լինելու: Գինին վաճառվելու էր 185 դոլար մեկ շշի համար: «Սա մեծ կորուստ է: Հիմա մենք 462 արկղ ենք բացում (5,544 շիշ), որպեսզի հասկանանք հնարավո՞ր է ինչ-որ բան փրկել: Մենք առայժմ գտել ենք միայն մեկ անվնաս արկղ»,- ասել է Սպարկի Մարկիզը:
Kerry Logistics ընկերությունում, որը զբաղվում է բեռնափոխադրումներով, հայտնել են, որ իրենց պրակտիկայում նմանատիպ միջադեպեր չեն եղել: Ընկերությունը տարեկան փոխադրում է 20 հազար կոնտեյներ: Ինչպես նշում է թերթը, գինին ամբողջությամբ ապահովագրված է եղել:









































