Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

«Էլեկտրիկ Երևանը» հանդիսացավ փորձարկված մեթոդաբանություն նաև հեղափոխության համար. իրադարձություններից 5 տարի անց

5 տարի առաջ այս օրերին Երևանի Բաղրամյան պողոտայում թեժ էր։ Հարյուրավոր երիտասարդներ 14 օր շարունակ պայքարեցին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, սակայն նախորդ իշխանության հրամանով՝ հունիսի 23-ին ոստիկանությունը երիտասարդների խաղաղ ցույցերը ցրեց՝ կիրառելով անհամաչափ ուժ ու գործի դնելով հատուկ միջոցներ: Ոստիկանական գործողությունների թիրախ էին դարձել նաև այդ իրադարձությունները լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչները։ Նրանց նկատմամբ կիրառվեցին ֆիզիկական բռնություններ, զանգվածաբար խոչընդոտվեց լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը, ոստիկանները խլեցին ու ջարդեցին նկարահանող սարքերը, առգրավել են դրանց հիշողության քարտերը (չիպերը)։ Ընդհանուր առմամբ, այդ օրը ոստիկանական գործողություններից տուժեց տարբեր ԶԼՄ-ների 24 աշխատակից՝ լրագրողներ, օպերատորներ, լուսանկարիչներ։

Հրապարակախոս, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով 5 տարի առաջ տեղի ունեցած սոցիալական շարժմանը, նկատեց, որ բոլոր այն սոցիալական շարժումները, որոնք առկա էին այդ ժամանակ Հայաստանում, այդ թվում՝ «Էլեկտրիկ Երևանը», ձևավորեցին Հայաստանի հանրային միտքը, հանրային դիսկուրսը, ստեղծեցին հնարավորություն շարժումներ ձևավորելու, հետագայում հատկապես հեղափոխության համար՝ տարբեր ձևեր, պայքարի հնարավորություններ մշակելով։ ««Էլեկտրիկ Երևանը» և մնացած սոցիալական շարժումները ինչ-որ տեղ հանդիսացան նաև փորձարկված մեթոդաբանության նման մի բան հեղափոխության համար՝ նախկին փորձը հաշվի առնելով հնարավոր եղավ խուսափել բազմաթիվ սխալներից։ Ցանկացած քաղաքացիական շարժում ունեցել է իր ներդրումը տասնամյակի ընթացքում որոշակի պրոցեսներ գեներացնելու և պայքարի ձևեր ու մեթոդաբանություն մշակելու տեսանկյունից»,- ընդգծեց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ «Էլեկտրիկ Երևանը» և մնացած շարժումները սոցիալական խնդիրներ բարձրացնելու հնարավորությունների փորձարկումներ էին, որոնց մի մասն արդյունավետ է եղել, մի մասը՝ ոչ։ Բայց, արդյունքից անկախ, հստակորեն կարելի է պնդել, որ դա հնարավորություն է տվել մարդկանց արտահայտելու իրենց պահանջը, բողոքը, ձևավորելու խմբեր, որոնք գործիքակազմ են ստեղծել, որը հետագայում փաստացի կիրառվել է նաև հեղափոխության ժամանակ։ «Ոչինչ մեկ օրում չի ստեղծվում, ոչ մի մեթոդաբանություն մեկ օրում չի հաստատվում։ Այդ ամենի համար ժամանակ էր հարկավոր»,- նկատեց Հովհաննիսյանը։

Անդրադառնալով ոստիկանական գործողություններին, մեր զրուցակիցը նկատեց, որ ոստիկանական բոլոր բռնությունները քննադատվել են, իրավապաշտպան հանրույթը գնահատական է հնչեցրել, որ երկրում անհնար է իրականում փոփոխություն գրանցել, քանի դեռ փոփոխված չէ դատաիրավական համակարգը։ «Բողոքի ակցիաների ժամանակ իրականացված գործողությունները հատկապես կարևոր են, որպեսզի նմանատիպ դրսևորում հանկարծ չհիշեցնի այդ ժամանակահատվածը, երբ հասարակության տարբեր շերտեր փողոցում էին գտնվում, և սուր ոստիկանական ճնշումներ էին»,- եզրափակեց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ «Էլեկտրիկ Երևան»-ից հետո ոստիկանական գործողությունների պատճառով հարուցված քրեական գործով տուժող էին ճանաչվել ԶԼՄ-ների 21 ներկայացուցիչներ։ Առայսօր մեղադրանք է առաջադրվել և դատական վճիռ է կայացվել ընդամենը 4 ոստիկանի նկատմամբ։ Եվ դա այն դեպքում, երբ համացանցը ողողված է տեսանյութերով ու լուսանկարներով, որոնք վկայում են, որ ԶԼՄ-ների աշխատակիցների գործունեությունը խոչընդոտողներն ու բռնություններ կիրառողները մի քանի տասնյակ անձինք են։ 2019թ. մարտի 4-ին ՀՔԾ-ն որոշեց կասեցնել «Էլեկտրիկ Երևան»-ի դեպքերով հարուցված քրեական գործի վարույթը՝ պատճառաբանելով, թե, որպես մեղադրյալ, ներգրավման ենթակա անձինք հայտնի չեն: Մի քանի լրագրողների կողմից ներկայացված բողոքի հիման վրա գործը կասեցումից հանվեց։

Բողոքարկման գործընթացին մասնակցած Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ քննությունն առ այսօր էլ շարունակվում է և շատ ձևական բնույթ ունի։ «Որևէ լուրջ առաջընթաց վերջին տարիների ընթացքում չի եղել։ Հակառակը՝ մենք տեսել ենք, որ ՀՔԾ-ն կասեցրել է նախաքննությունը, որը մենք և մի շարք այլ կազմակերպություններ, որոնք սատարում էին տուժածներին, բողոքարկեցին այն, ու նախաքննությունը վերսկսվեց 2020 թվականի հունվարից։ Պետք է ասել, որ, այնուամենայնիվ, վերսկսելուց հետո էլ որևէ առաջընթաց չի գրանցվել, և կոր կասկածյալ կամ մեղադրյալ այս գործով ի հայտ չի եկել, ինչը խոսում է նախաքննության ձևական, իմիտացիոն բնույթի մասին»,- ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ որքան ժամանակն անցնում է, այնքան ավելի դժվար է դառնում գործի բացահայտումը։ Անգամ լրագրողներն են ասում, որ մոռացել են իրենց նկատմամբ կիրառված բռնության մանրամասները։ «Բայց, ընդհանուր առմամբ, բազմաթիվ տեսանյութեր, լուսանկարներ կան, որոնք վկայում են, թե ովքեր են այդ վայրագ գործողությունները կատարել։

Լրագրող Թեհմինե Ենոքյանը բավական լուրջ աշխատանք էր կատարել, իդենտիֆիկացրել էր բռնություն կիրառողների դեմքերը, պարզել, թե հիմա նրանք որտեղ են աշխատում։ Ցանկության դեպքում կարելի էր գործը բացահայտել ու մեղավորներին պատասխանատվության ենթարկել։ Բայց այդ ցանկությունը, կամքը գոյություն չունի։ Ձգձգելով պրոցեսը՝ ՀՔԾ-ն կարծես կոծկում է գործը»,-եզրափակեց Աշոտ Մելիքյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում