Այսօր՝ հունիսի 24-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ շարունակում է քննարկվել 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
Վարչապետը իր ելույթում հայտարարեց` թերթերը, այո, պետք է լինեն թափանցիկ, որ էդ նախկին նախագահ կոչվածները իրենց թալանած փողերով չֆինանսավորեն ֆեյքերի դասակներ` Հայաստանի ժողովրդի դեմ հիբրիդային պատերազմ մղելու համար:
«Ինչո՞ւ պետք է կառավարությունը 100 տոկոս լինի թափանցիկ, մյուսները` ոչ: ԱԺ պատգամավորը ֆինանսավորում է 3500 ֆեյք: Ժողովրդավարությունը մեզնի՞ց եք պաշտպանում. ժողովրդավարությունը չի կարող մնալ ղազագիր գրած կուսակցության հույսին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: