ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին կոչ է անում որոշում կայացնել Իրանի դեմ զենքի էմբարգոյի երկարաձգման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
Համապատասխան առաջարկը տեսակոնֆերանսի ձևաչափով ներկայացրել են ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը և Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը։
Էմբարգոյի երկարաձգման մասին նախագիծը փոխանցվել է Անվտանգության խորհրդին այս ընթացիկ շաբաթվա ընթացքում:
Հատուկ ներկայացուցիչը, Քրաֆթի հետ համատեղ, ընդգծել են, որ ՄԱԿ-ը պետք է «անհանգստություն հայտնի Իրանից զենքի մատակարարումների կապակցությամբ»։