Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

ՀՔԾ-ի վրա մեղքը բարդելով՝ Քոչարյանի փաստաբանը մանիպուլյացիա է անում

«Հիմա՞ր է արդյոք Քոչարյանին առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ, կարող է պարզ լինել միայն գործի քննության ընթացքում։ Իսկ Քոչարյանի փաստաբանական թիմն արդեն տարիուկես է ոչ մի կերպ թույլ չեն տալիս, որ դատավարությունը սկսի։ Իրենք հերթական մանիպուլյացիան են անում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանի դիտարկմանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Մարտի 1-ի գործով հերթական չկայացած նիստից հետո Խուդոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «ՀՀ-ում մեկ սուբյեկտ կա, որի պատճառով ձգձգվում է Մարտի 1-ի գործով դատավարությունը։ Դա Հատուկ քննչական ծառայությունն է, որն այս հիմար մեղադրանքն ուղարկել է դատարան այնքան թերություններով, որ դրանք քննարկում-քննարկում են և այդ թերությունների 10 տոկոսն էլ չեն սպառել դեռ»։

Խաչատրյանը առաջին իսկ օրվանից հետևում է այս գործի քննությանը և արձանագրել է, որ այսքան ժամանակ չի եղել մի դատական նիստ, որի ժամանակ խոսեին մեղադրանքի էությունից և պարզ դառնար՝ այդ մեղադրանքը հիմա՞ր մեղադրանք է, թե՞ ոչ։ «Այսպիսով` Քոչարյանի փաստաբանը մանիպուլյացիայի հերթական չափաբաժինն է բաց թողնում։ Ես մեկ տարի է այս դատական նիստերին հետևում եմ, և, բացի մեկ միջնորդությունից՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, որը կարող էր առնչվել մեղադրանքին, մնացած բոլոր ներկայացված միջնորդությունները ուղղակի առնչություն չեն ունեցել մեղադրանքի հետ։ Նման պայմաններում պարզապես անհնար է հետևություն անել, պարզել՝ մեղադրանքը հիմա՞ր է, թե՞ ոչ։ Իսկ եթե պաշտպանական թիմն այդքան ուզում է պարզել մեղադրանքի հիմար լինելու փաստը, թող թույլ տան, որ անմիջապես սկսվի դատաքննության փուլը և սկսեն ապացուցել հասարակությանը, որ դա հիմար մեղադրանք է»,- ընդգծեց Խաչատրյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ նման հայտարարություններով մեղքը ՀՔԾ-ի վրա բարդելով, փորձում են քողարկել իրենց դիտավորյալ գործողությունները դատական նիստերը մեկ տարուց ավելի անհիմն հետաձգելու վերաբերյալ։ «Այս պահին արդեն ակնհայտ է, որ նրանք փորձում էին այս գործի դատաքննության փուլը հետաձգել, որպեսզի, առանց մեղադրական եզրակացության հրապարակման, հնարավոր լիներ հասնել ՍԴ-ի որոշմամբ գործի կարճմանը՝ իրենց փաստաբանական թիմի անդամ Հրայր Թովմասյանի գործուն մասնակցությամբ։ Նրանք մեկ բանի էին ձգտում, որ այս գործը Քոչարյանի մասով կարճվեր՝ առանց գործում առկա ապացուցողական բազայի հրապարակման ու հանրայնացման։ Բայց նրանց այդ միտումն այսօր արդեն կարող ենք ձախողված համարել։ Թող սկսեն արագ տեմպերով գնալ դատաքննության և սկսեն ապացուցել մեղադրանքի անհիմն լինելը»,- ընդգծեց Խաչատրյանը։

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը զարմանում է Խուդոյանի դիտարկումների վրա։ Նրա խոսքերով՝ եթե այդպես է, ինչու ոչ մի կերպ թույլ չեն տալիս որ դատաքննությունը սկսվի։ «Միայն դատավարության ընթացքը կորոշի՝ մեղադրանքը հիմա՞ր է, թե՞ հիմնավոր։ Թող թույլ տան դատաքննությունը սկսվի, հրապարակվեն ու հետազոտվեն ապացույցները, և այդ ժամանակ միայն կորոշվի, թե այդ մեծամասշտաբ, շերտավորված հանցագործություններին և հանցավոր խմբավորումներին էլ ինչ անուն կարելի է տալ, քան առաջադրված մեղադրանքում է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց Սաֆարյանը՝ հավելելով, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի ծավալը քիչ է, և ենթադրվող այլ հանցավոր արարքներ կան, որոնք ևս պետք է պատշաճ իրավական գնահատականի արժանանան:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում