Monday, 13 05 2024
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել

Մարտական ճիչե՞ր, թե՞ հաղթական ինքնավստահություն և ինքնատիրապետում

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման մասին տեղեկատվության պաշտոնական հաստատումը Հայաստանի հանրության և, թերևս, նաև Սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում կառաջացնի անհանգստության հերթական ալիքը, որ Հայաստանում հասունանում է ինչ-որ հակահեղափոխական պլան, և երկու նախկին նախագահների հանդիպումը դրա վառ վկայության հերթական դրվագներից է: Նախկին «դրվագները» արդեն բավականաչափ հայտնի են: Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման թե՛ անձնային, թե՛ հնարավոր քաղաքական մոտիվների մասին կարելի է խոսել բավական երկար: Որպես կանոն, այդօրինակ գործընթացները ամենևին չեն լինում միաշերտ կամ միարժեք: Քաղաքականությունը «հարուստ» երևույթ է, անգամ եթե այն հայկական քաղաքականություն է: Տվյալ պարագայում խնդիրն այն է, որ քաղաքականության հանրային ընկալումը Հայաստանում բխում է ոչ թե այդ երևույթի մասին համարժեք պատկերացումներից, այլ հասարակությանը սնուցված, ներշնչված տագնապներից: Դա այլ բան չէ, քան բազմակողմ խաղ հանրային էմոցիաների վրա, որոնք քաղաքականապես ոչ թե ամրացնում են հանրությանը, այլ հակառակը՝ թուլացնում, քայքայում:

Ընդհանրապես, քաղաքականության մեջ սուբյեկտ են նրանք, ում խորթ է պրոցեսներից վախի զգացումը և ով առաջնորդվում է դրանք խորապես գնահատելու, դիտարկելու տրամաբանությամբ: Եվ դա վերաբերում է ոչ միայն քաղաքական առանձին գործիչների, լիդերների կամ միավորների: Դա վերաբերում է նաև հանրությանը: Ավելին, դա պետք է վերաբերի առավելապես հենց հանրությանը, եթե կա քաղաքականության մեջ հանրային սուբյեկտության նպատակ: Իսկ դա արդեն առնչվում է հասարակական-քաղաքական էլիտաների որակներին, պատկերացումներին, արժեհամակարգին՝ նրանք ուզո՞ւմ են, որ հանրությունը լինի քաղաքական սուբյեկտ, որոշող միավոր, թե՞ չեն ուզում:

Եթե էլիտան ունի հանրային սուբյեկտության նպատակ, ապա հանրությանը ներշնչում է ոչ թե վախեր, ոչ թե տագնապ, անորոշություն, շփոթություն, անվստահություն, այլ բոլորովին հակառակ իրողություններ. Ինքնավստահություն, դրության տիրոջ զգացում, համոզում, որ ինչպիսի ծրագրեր էլ չմշակեն քաղաքական միավորները, դրանք որևէ կերպ չեն կարող շրջանցել գլխավոր սուբյեկտին՝ հանրությանը, և իրականացվել առանց դրա հավանության:

Ընդ որում, թերևս, հենց այդ հատկանիշները, հանրությանն ուղղված քաղաքական հղումների և ուղերձների այդօրինակ բովանդակություններն ու վեկտորները պետք է դառնան իրական էլիտայի հավակնության կամ առկայության չափանիշ՝ գնահատելու համար, թե, ի վերջո, ինչ քաղաքական թիմեր են ունակ հանրությանը տանել ապագա և որոնք են, որ այլ բան չեն, քան դեպի անցյալ քաշող քար: Ընդ որում՝ այստեղ, թերևս, գործ ունենք մի քանի նրբության հետ: Երբ խոսվում է հանրային վստահության, հանրային ինքնատիրապետման մասին, ապա բանն այստեղ հանրությունից «մարտական ճիչեր» կորզելը չէ, թե այս քաղաքական ուժին սա կանենք, մյուսին նա կանենք, երրորդին այն, չորրորդին այն: Այդ «ճիչերը» ինքնին կարող են լինել վախի ինտերպրետացիա, ինչպես մութ անտառով միայնակ անցորդը, որը բարձր և համարձակ բղավում է, բայց իրականում՝ վախից: Մինչդեռ խորքային մտածության և վարքագծի վրա ազդում է ոչ թե արտաքին դրսևորումը, այսինքն՝ խրոխտ ու բարձր բղավոցը կամ ճիչը, այլ դրան մղող ներքին վախը, այն վախը, որ ենթագիտակցորեն կամ գիտակցորեն փորձ է արվում թաքցնել բղավոցով:

Հանրության պարտությունը կարող է սկսել հենց այդ մակարդակում, ոչ թե քաղաքական գործընթացների:

Կատարվո՞ւմ են Հայաստանում հանրային հոգեբանության, հոգեվիճակի, միտումների վերլուծություններ: Դա ազգային անվտանգության խնդիր է, որովհետև համաշխարհային հիբրիդային պատերազմի մասնակից ազդեցիկ շրջանակները դա կատարում են հաստատ և, ըստ այդմ, հաստատ դիտարկում են հանրությունների, այդ թվում՝ Հայաստանի հանրության վրա՝ ըստ քաղաքական անհրաժեշտության ներգործության տարբեր սցենարներ: Խորքային այդ մարտահրավերներին հակազդելու և հակադարձելու, դրանց հանդեպ պաշտպանություն կառուցելու գործողությունները ևս պետք է սկսեն համարժեք խորքից, որն էլ պահանջում է հանրային հոգեբանության լուրջ ուսումնասիրություն և դրանում տեղի ունեցող վայրիվերումների կանխարգելմանն ուղղված քայլեր:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում