Թուրքիայում հունիսի 23-ին կորոնավիրուսից 27 մարդ է մահացել։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Նախարարը նշել է, որ 1 օրում արվել է 42․982 թեստ, ինչի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.268 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 27 դեպք, իսկ ապաքինման՝ 1.315 դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 162.848 մարդ, իսկ 893 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 190․165, իսկ մահվան 5․001 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 3.029.635-ի։