Ստամբուլի Սուլթանգազի թաղամասի 3 շենքում հունիսի 22-ի գիշերն ավելի են խորացել մինչ այդ առաջացած ճաքերը, ինչի պատճառով բնակիչներն ահազանգել են ոստիկանություն։
Շենքերի բնակիչները խուճապահար դուրս են եկել իրենց տներից։
Դեպքի վայր են ժամանել Ստամբուլի ոստիկանական ստորաբաժանումները և փրկարարական ջոկատները։
Նշվում է, որ բնակիչներից շատերը ստիպված են եղել գիշերել դրսում, մի մասը հարևանների տներում։ Վաղ առավոտյան շենքերը նորից ցնցվել են։