Monday, 13 05 2024
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է

Միայն բայղուշություն անելով ու մեկնարկը արգելափակելով չէ. ենթադրում եմ՝ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն հաջորդ անգամ չեն ընտրվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԽ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

– Պարոն Խաչատրյան, ի՞նչ դիտարկումներ ունեք Հայաստանում ընթացող ներքաղաքական պրոցեսների շուրջ։ ԲՀԿ առաջնորդի դեմ ընթացող քրեական գործերն ի՞նչ քաղաքական զարգացումներ կարող են ունենալ։

Երբ խոսում ենք քաղաքական վերջին 20-ամյակի մասին, ապա Հայաստանում առաջացել են քվազի քաղաքական ուժեր։ Դրանք իրենց անուններով կուսակցություն են, բայց իրականում նրանց ճնշող մեծամասնությունը սպասարկում է կոնկրետ մարդու շահեր կամ նպատակներ։ Այսինքն՝ իրականում հեղափոխությունից հետո Հայաստանում նոր սկսվում է ձևավորվել այն մթնոլորտը, որում կառաջանան իրական քաղաքական ուժեր։ Խորապես համոզված եմ, որ պատահական չէ, որ այդ քաղաքական ուժերը 20-30 տարի ունեն նույն ղեկավարը։

Հեղափոխության ընթացքում Հայաստանում տեղի ունեցավ քաղաքական սերնդափոխություն։ Մենք տեսնում ենք նոր քաղաքական ուժերի և հների տարբերությունը․ նոր քաղաքական ուժերն անկեղծ են՝ որպես քաղաքական գործիչներ։ Նրանք չեն ասում մի բան, ենթադրում՝ այլ բան, անում են այն, ինչ մտածում են։ Մենք սովոր էինք այլ իրավիճակին, երբ քաղաքական ուժերն իրենց համար էին գործում և իրենց շահերը ստորադասում էին հանրային շահին։ Հիմա նորից այդ պրոցեսն է սկսվում։ Եթե ամեն ինչ իր հունով գնա և արտառոց ոչինչ տեղի չունենա, հասարակության մեջ կառաջանա պահանջ՝ ունենալ մի քանի իրական քաղաքական ուժեր, որոնք կսպասարկեն ոչ թե իրենց ստեղծողի, այլ հանրային շահերը։

Մենք տեսնում ենք, որ մնացած քաղաքական ուժերում այս երկու տարիների ընթացքում համառորեն տեղի չի ունենում քաղաքական սերնդափոխություն։ Սա տանում է դեպի իրական քաղաքական ուժերի ձևավորմանը։ Թե որքան դա կտևի, երբ տեղի կունենա՝ կախված է նրանից, թե իշխանություններն ինչքան շրջահայաց ու հեռատես կլինեն։ Ես առանձնապես մեծ ակնկալիքներ այս պահի դրությամբ չունեմ, ժամանակ է պետք, բայց ենթադրում եմ, որ իրենց մոտ դա կստացվի։ Այն, որ հները սպառվել են ու պետք է ասպարեզից դուրս գան՝ ակնհայտ է։ Առնվազն ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի պահվածքն Ազգային ժողովում ինձ թույլ է տալիս ենթադրել, որ հաջորդ ընտրություններում հասարակությունը նրանց քվե չի տա։

– Բայց մյուս կողմից էլ, երկրում առկա իրավիճակը կորոնավիրուսի հետ կապված, այդ ուժերին իշխանությունների դեմ «պատերազմելու» լավ առիթ է տալիս։

Կարծում եմ՝ դրան դիմադրություն պետք է ցույց տա հասարակությունը, որը, վստահ եմ՝ դա կանի։ Այդ բոլոր շահարկումները բխում են շահարկողների շահերից, իսկ հանրային շահը դրա հետ ընդհանուր ոչինչ չունի։ Իհարկե, հասարակության մեջ կա մի շերտ, որոնք ապրում են այն ոճով, որից այս իշխանությունները հրաժարվում են։ Խոսքն արդարության, իրավունքի գերակայության մասին է։ Քանի դեռ դատական համակարգում լուրջ բարեփոխումներ չկան՝ նրանք ակտիվ կլինեն։ Կարծում եմ՝ հիմա շատ էական է դատական համակարգում բարեփոխումների արագացումը։ Աստիճանաբար բոլորը կհասկանան, որ ամենակարևորն ընդհանուրի շահն է, իսկ դրան հակառակ շարժվող որևէ միավորում Հայաստանում առնվազն քաղաքական հեռանկար չպետք է ունենա։

– Ինչո՞ւ այս պրոցեսը սկսվեց հենց Ծառուկյանով, սա կարո՞ղ է լինել ուղերձ ողջ օլիգարխիային։

Դժվարանում եմ ասել։ Չգիտես ինչու՝ բոլորն ասում են՝ սա հետևանք է իր արած հայտարարություններին, բայց չգիտես ինչու՝ ոչ ոք չի ասում, որ հայտարարությունն էր արդեն իսկ սկսված պրոցեսի հետևանք։ Պատկերացնո՞ւմ եք հայտարարություն արած չլինեին, ի՞նչ պետք է խոսեին։ Չեմ կարծում, թե սա հայտարարության հետևանքն է։

Կարող եմ միայն ենթադրել, որ համոզիչ փաստերն այստեղ են գտել։ Եվ երկրորդ՝ ակնհայտ է դառնում այդ քաղաքական ուժ կոչեցյալի վնասարարությունը, որը նա բերում է բարելավման պրոցեսին։ Ի դեպ՝ նույնը սկսում է վերաբերել «Լուսավոր Հայաստանին»։ Այդ մարդիկ ոչ թե շահագրգռված են, ջանքեր են գործադրում նոր Հայաստանի կառուցմանը, որքան ամեն ինչ անում են ապացուցելու, թե այդ խնդիրները լուծելի չեն։ Նրանց վտանգավորությունը ավելի մեծ է, քան մյուսներինը։ Շատ էական է մի բան՝ ապագա ունեն այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք տրված մեկնարկը զարգացնում են, ոչ թե արգելափակում կամ կողքից դիտում։ Պարտադիր չէ, որ այդ ամենին դեմ լինես, որ հռչակվես ընդդիմություն։ Առաջիկա տարիների ընդդիմությունը կլինի այն ուժը, որը ճանապարհներ ու մեթոդներ կգտնի համագործակցելու համար։ Դա չի նշանակում ձայնակցել, չքննադատել, բայց նպատակը՝ համագործակցությունը, ոչ թե ապացուցելը, որ վարչապետը վարչապետ չի, նախարարը՝ նախարար չի։ Այս մարդիկ հազար ու մի հարցում փորձառություն չունեն, պարզ չէ՞, որ դեռ անհրաժեշտ ճանապարհ պետք է անցնեն։ Մենք տեսնում ենք միայն ամենօրյա բայղուշություն և ոչ ավելի։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսին, ապա ես ենթադրում եմ, որ սկզբնական շրջանում սխալներ եղան, հարցեր կան, որ չեն լուծվել։ Բայց սա պատուհասություն է, իսկ մնացածները մատը մատին չտվեցին։ Նստել սպասում էին՝ իշխանությունները մի սխալ բան անեն, որ վայրահաչեն։ Ժողովրդի վրա ոչ ոք մեղքը չի գցում, ընդամենն ասում են՝ ձեզանից շատ բան է կախված, փրկեք իրար այս վիճակից։ Այսինքն՝ ակնհայտ է, որ մարդկանց ձեռք է տալիս իրավիճակի բարդացումը ու սա հերիք է ասել, որ նրանք քաղաքական ուժ չեն։ Հո միայն նրա համար չե՞ն, որ ասեն՝ ձմեռը տաք հագեք, ամառը՝ թեթև։

Ինձ համար ընդդիմությունը նա է, ով լծվել է այդ մեկնարկին։ Նկատում եմ Արման Բաբաջանյանի ու Հայ ազգային կոնգրեսի փորձերը, իսկ մնացածը միայն արգելափակում են տրված մեկնարկը։ Բոլորը նպատակ են հետապնդում հիասթափեցնել ժողովրդին, բայց դա նրանց չի հաջողվելու։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում