Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննարկումը հետաձգվեց։ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, վերադառնալով ընդմիջումից, հայտնեց, որ ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանն ընտանեկան խնդիրներով պայմանավորված՝ չի կարող ներկայանալ նիստին, մասնավորապես՝ նրա հայրն առողջական խնդիրներ ունի։ ԲԴԽ նախագահը կողմերից հետաքրքրվեց՝ թե արդյո՞ք նիստը կարող է շարունակվել առանց ԲԴԽ անդամ Չիչոյանի, ինչին ի պատասխան ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ կարող է շարունակվել նիստը, սակայն փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ նշեց, որ Սերգեյ Չիչոյանի մասնակցությունը կարևոր է իր համար։ Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ ԲԴԽ-ն որոշեց հետաձգել նիստը։ Այն կշարունակվի հունիսի 25-ին՝ ժամը 14։10-ին։