Facebook սոցիալական ցանցի ուկրաինացի ավելի քան 2000 օգտատերեր պահանջում են երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչից կատարել անհնարինը՝ հատել Դնեպրը ափից ափ: «Յանուկովիչի 12-րդ սխրանքը. լողանց Դնեպրում» ֆեյսբուքյան նախաձեռնության հեղինակ Անատոլի Կոլիրը առաջարկում է Յանուկովիչին գործել իր առաջին սխրանքը:
Այս աղմուկը բարձրացել է այն բանից հետո, երբ լրագրողները սկսել են գրել, որ նախագահական նստավայրում մեծ գումարներ են ծախսվում, այդ թվում՝ լողավազանի վրա: Նախագահը դա արդարացրել էր նրանով, որ իրեն անհրաժեշտ է մեծ լողավազան՝ լավ մարզավիճակում մնալու համար: Հիմա նրան առաջարկում եմ լողավազանի փոխարեն լողալ Դնեպրում: «Նախագահի նստավայրի մոտ Դնեպրի լայնությունը 2.65 կմ է: Ամեն առավոտ նախագահն իր լողավազանում լողանում է ավելի քան 5 կմ»,- գրել է հեղինակը: Միևնույն ժամանակ խմբի ադմինիստրատորները համեմատում են ուկրաինացի նախագահին բռնապետ առաջնորդների հետ, որոնք իբր լողալով անցել են իրենց երկրի գետերը:
«Մաո Ցզե Դունը հատել է Յանցզին, Սադամ Հուսեյնը՝ Տիգրիսը, իսկ Մուսոլինին հատել է Նեապոլիտանական նեղուցը»,- ասված է խմբի հաղորդագրության մեջ: Խմբի մասնակիցներն առաջարկում են Յանուկովիչին այս ակցիան իրականացնել հուլիսի 30-ին:










































