Սիրիայում այսօր ընդունվել է մի օրենք, համաձայն որի՝ երկրում թույլատրվելու է նոր կուսակցությունների ստեղծումը: Սիրիական SANA գործակալության հաղորդմամբ, արգելված է ստեղծել կուսակցություններ կրոնական, ցեղային և էթնիկ սկզբունքով: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, իշխանությունները թույլ կտան միայն այն կուսակցությունների գործունեությունը, որոնք կհիմնվեն «սահմանադրության, ժողովրդավարական սկզբունքների, օրենքի գերակայության և իրավուքնների ու ազատությունների հարգման վրա»:
Այս օրենքի ընդունումը վերջին մի քանի ամիսների հակակառավարական ցույցերի հիմնական պահանջներից մեկն է: Սա աննախադեպ երևույթ է երկրի վերջին 48 տարվա պատմության ընթացքում, երբ Սիրիան միանձնյա ղեկավարում է «ԲԱԱՍ» կուսակցությունը: Ընդդիմադիր կուսակցությունները 1963 թվից ի վեր արգելված են:









































