Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) չի ներառել Վրաստանի օդանավակայանները կորոնավիրուսից տուժած երկրների օդանավակայանների ցանկում, քանի որ Վրաստանը չի համարվում բարձր համաճարակաբանական ռիսկ ունեցող երկիր՝ հայտարարել է Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի ղեկավար Թամար Արչուաձեն՝ գրում է sputnik-georgia.ru-ն:
Հունիսի 15-ից Վրաստանում վերսկսվել են ներքին տուրիզմը և ուղևորափոխադրումները: Իսկ հուլիսի 1-ից նախատեսվում է վերսկսել միջազգային զբոսաշրջիկների ընդունելությունը:
Արչուաձեի խոսքով՝ Վրաստանի օդանավակայաններում մեծ ուշադրություն է դարձվում դիմակներ դնելուն, ինչը պարտադիր կանոն է, ինչպես նաև ախտահանմանը, ուղևորների սոցիալական հեռավորության և ջերմաչափումների պահպանմանը: