Սերբ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան պաշտոնական հրավերով հունիսի 24-ին կժամանի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի շքերթին՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ռեժիսորի ներկայացուցիչ Դրագան Ռադիվոևիչին:
Ըստ Ռադիվոևիչի՝ Կուստուրիցան մենակ կմեկնի Մոսկվա, առանց իր No smoking orchestra խմբի:
Մոսկվայում կայանալիք շքերթին կմասնակցի նաև Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը իսկ սերբ 75 զինվորականներ կանցնեն Կարմիր հրապարակով: