Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Իսրայելին ներկայացրած վերջնագրի ժամկետի սպառումից անց Էրդողանը գործի է գցելու «Բ» պլանը

Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ եթե Իսրայելը ներողություն չխնդրի «Մավի Մարմարա»-ի միջադեպի կապակցությամբ, ապա Թուրքիան մտադիր է նվազեցնել նրա հետ շփումները՝ ընդհուպ մինչև դիվանագիտական հարաբերությունների խզում։

Նշվում է, որ թուրքական կառավարությունը պատրաստել է «Բ» պլան, որն ուժի միջ կմտնի շաբաթ օրն Էրդողանի ներկայացրած վերջնագրի ժամկետի ավարտից անց։

Հիշեցնենք, որ իր վերջնագրում Էրդողանն ընդգծել էր երեք կետ. նա հայտարարել էր, որ քանի դեռ Իսրայելը պաշտոնապես ներողություն չի խնդրել Թուրքիայից, փոխհատուցում չի վճարել տուժածների հարազատներին և չի վերացրել Գազայի հատվածի շրջափակումը, թուրք-իսրայելական հարաբերությունները կմնան չկարգավորված։

ՄԱԿ-ի հանձնաժողովը «Մավի Մարմարա»-ի վերաբերյալ զեկույցը հրապարակելու է հուլիսի 27-ին։ Այն պատրաստ է հուլիս ամսվա սկզբից, բայց քանի որ դրանում հակաթուրքական և հակաիսրայելական հատվածներ կան, ուստիև կողմերը հրաժարվում են ստորագրել այն։

Իսրայելի ներողություն չխնդրելու պարագայում Էրդողանը գործի է գցելու իր «Բ» պլանը, որը կազմված է երեք բաղկացուցիչ մասերից.

ա) իրավական պայքար – Թուրքիան «Մավի Մարմարա»-ի միջադեպի ժամանակ իսրայելցի զինծառայողների գործողությունների դեմ դիմելու է միջազգային դատարան։

բ) երկկողմանի հարաբերություններ – Թուրքիան պատրաստվում է նվազեցնել Իսրայելի հետ դիվանագիտական շփումները՝ ընդհուպ մինչև հարաբերությունների խզում։ Թուրքիան կարող է չընդունել Իսրայելի նորանշանակ դեսպանին։ Հարված կհասցվի նաև թուրք-իսրայելական տնտեսական հարաբերություններին։

գ) Գազայի հատված – Եթե Իսրայելը չվերացնի Գազայի հատվածի շրջափակումը, ապա Թուրքիան պատրաստվում է միջազգային բոլոր հարթակներում քաղաքական պայքար մղել Իսրայելի դեմ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր դեպի Գազայի հատված այցելելու իր ցանկության մասին, որը դեռ մնում է ուժի մեջ։ Սակայն այդ այցի հետ կապված՝ դեռևս կոնկրետ ժամկետներ չեն նշվում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում