Friday, 26 04 2024
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին

Պատրաստվել նոր Եվրոպայի՞

Եվրոպայում ակնհայտորեն ստեղծվել է բավական բարդ, եթե ոչ ճգնաժամային, ապա նախաճգնաժամային մի իրավիճակ թե՛ ֆինանսատնտեսական առումով, երբ Եվրամիության մի քանի երկրներ հայտնվել են ծանրագույն կացության առջև և մյուսները ստիպված են պարզապես պահել նրանց ընդհանուր տունը չքանդելու համար, թե՛ բարոյահոգեբանական ու քաղաքական տեսանկյունից, երբ աշխուժանում են ազգայնական տրամադրությունները, որոնք արդեն հասցնում են ծայրահեղ դրսևորումների, ինչպես Նորվեգիայում:

Ակնհայտ է, որ Եվրոպան պետք է գտնի այդ ճգնաժամային և նախաճգնաժամային իրավիճակներից ելքերի ճանապարհը, այլապես կարող է հայտնվել համակարգային «դեֆոլտում»: Դեռևս տարվա սկզբին այդ մտահոգությունները երանգավորվում, նշմարվում էին Մյունխենում տեղի ունեցած Անվտանգության հարցերի համաժողովի ընթացքում: Եվրոպական լիդերներն այդ ընթացքում ունենում էին եվրոպական արժեքների ճակատագրի, հաստատունության, Եվրոպա ներթափանցող այլ ազդեցություններից պաշտպանելու խնդիրների մասին ելույթներ, եվրոպական արժեքային համակարգի պաշտպանությունն ավելի ակտիվացնելու, առավել կոշտ դարձնելու մասին ակնարկներ և անգամ բաց հայտարարություններ անում:

Ըստ երևույթին այդ իմաստով կարող է շրջադարձային լինել Նորվեգիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունը, երբ ազգայնական ահաբեկչի զոհ դարձավ մոտ 100 մարդ: Այդ ցնցումն ըստ էության կարող է Եվրոպայի համար շրջադարձային լինել եվրոպական արժեքների պաշտպանության տեսանկյունից: Ակնհայտ է, որ օրակարգում է հայտնվում հարցը՝ եվրոպական ազատական, ազատ արժեքները պաշտպանելու հարցում արդյոք պետք է գնալ ոչ եվրոպացիների հանդեպ որոշակի անազատությունների:

Պարզ է, որ մարտահրավերները շատ են, եվրոպական մայրաքաղաքներից շատերում բնիկներն արդեն շատ ավելի քիչ են ընդհանուր համայնապատկերում, քան այլազգի բնակիչները: Մինչդեռ այլազգիների ինտեգրացիան եվրոպական հասարակությանը, հասարակական մշակույթին, արժեհամակարգին, տեղի չի ունենում նրանց ֆիզիկական թվի աճին համընթաց համարժեք արագությամբ: Թիվն աճում է անհամեմատ ավելի արագ, քան ինտեգրացիայի դինամիկան և արդյունավետությունը: Դա բերում է լրջագույն կազուսի, որի կուլմինացիան կարող է լինել նորվեգական ողբերգությունը: Միգուցե մի փոքր անպատեհ հնչի, նկատի ունենալով ողբերգական ֆոնը, բայց Եվրոպայի ապրած ցավը գուցե այս անգամ երկունքի ցավի էֆֆեկտ էլ ունենա և նոր Եվրոպայի ծննդի ականատես լինենք՝ խորքային հետևությունների և եվրոպական արժեքների պաշտպանության մարտավարության հետ կապված առարկայական ու խորքային փոփոխությունների շուրջ արագ եզրահանգումների տեսքով:

Այդ տեսանկյունից, Հայաստանն էլ ունի իր անելիքը: Դա, նախ և առաջ եվրոպական ընտանիքի, եվրոպական արժեհամակարգի լիարժեք անդամ և կրող լինելուն ուղղված քայլերի ամբողջությունն արագացնելն է, ընդհանուր եվրոպական անվտանգության պոտենցիալ թիրախ չդառնալու, այլ գործընկեր դիտվելու և այդ գործընկերությունը խորացնելու համար: Բացի այդ, Հայաստանը թերևս պետք է ուշադրությամբ հետևի իր համար կարևորագույն, հիմնարար եվրոպական տարածության հնարավոր վերափոխումներին, մարտավարական և ռազմավարական փոփոխություններին, դրանց մշտապես համարժեք լինելու եվ Եվրոպայի լեզվին տիրապետելու, նոր Եվրոպային պատրաստ լինելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում