«Օսկարի» 2021 թվականի մրցանակաբաշխությունը հետաձգվել է փետրվար 28-ից ապրիլի 25-ը՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով, հայտնում է «Ինտերֆաքս» -ը՝ վկայակոչելով միջոցառման կազմակերպիչներին:
Կինոակադեմիայում նաև նշել են, որ արարողության հետաձգումը կարող է կինեմատոգրաֆիստներին իրենց աշխատանքներն ավարտելու համար ավելի շատ ժամանակ տրամադրել։
Մրցույթին մասնակցության հայտեր ներկայացնելու ժամկետները երկարաձգվել են մինչև 2021 թվականի հունվարի 15-ը, իսկ հատուկ կարգերի ֆիլմերի համար՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը: