Friday, 26 04 2024
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը

Բոլորը աշխատելու են նախագահի հրապարակած ծրագրի կանոններով

Հարցազրույց Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցի հետ։

– Պարոն Հյուսնունց, նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին հայտարարեց, որ կառավարության ձևավորումն ավարտվել է: Տարբեր շահարկումներ կան այն թեմայով, թե ինչ հիմքով տեղի ունեցան կառավարության կառուցվածքի փոփոխությունները, և իսկապե՞ս դրանք հանգեցնելու են պետական ծախսերի ավելացման:

– Սկսենք նրանից, ինչը, որպես կանոն, միշտ շահարկումների հիմք է լինում: Ծախսերից: Նախագահը հայտարարել է, որ կառուցվածքային փոփոխությունները բյուջեի ծախսերը չեն ավելացնի: Այդ հայտարարությունն արվել էր ավելի վաղ: Այսինքն՝ շահարկումների այս հատվածը բացառում ենք ի սկզբանե: Կառավարության կառուցվածքի մասին խոսելիս առնվազն երկու հանգամանք պետք է հաշվի առնենք: Առաջինը մարտահրավերների այն փունջն է, որ մեր պետությունն ունի: Նոր կառավարությունը պետք է ունենա արդյունավետ կառուցվածք այդ մարտահրավերների հաշվարկով աշխատելու համար: Երկրորդ հանգամանքը ՀՀ գործընկերների հետ բոլոր ոլորտներում սերտ համագործակցության ապահովման անհրաժեշտությունն է: Դա ավելի դյուրին կլինի, երբ ոլորտները համակարգող մարմիններն էլ միմյանց համապատասխանեն՝ չբացառելով տեղական յուրահատկություններից բխող որոշակի տարբերությունները: Կարծում եմ՝ այս երկու հարցում էլ կառավարության նոր կառուցվածքը շահեկան դիրքերում է:

– Կառուցվածքի մասին խոսեցինք, խոսենք նաև կառավարության կազմի մասին: Միշտ էլ կա մտավախություն, որ ընտրություններում հաղթող ուժը յուրացնում է բոլոր բարձր պաշտոնները, դրանց մի մասը բաժանելով նախընտրական շրջանում տրված ստվերային խոստումների շրջանակում՝ պաշտոններում տեղավորելով իրեն աջակցած ուժերի ներկայացուցիչներին:

– Չեմ ժխտում. նման մտավախություն կարող էր լինել: Ասում եմ՝ կարող էր, քանի որ բավական ծանրակշիռ փաստեր այսօր արդեն դրա հակառակն են ապացուցում: Մասնավորապես, Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ, որպես ընտրություններում հաջողության հասած քաղաքական ուժի ղեկավար և որպես նախագահական ընտրարշավի հաղթող, իր ղեկավարած դաշինքը և անձամբ ինքը, պատասխանատվություն է ստանձնում առաջիկա 5 տարվա աշխատանքների համար: Դրա հետ նախագահը բազմիցս է հայտարարել, որ հայրենիքի համար աշխատելու հնարավորություն պետք է ունենա յուրաքանչյուրը: Փաստը, որ ընտրություններում մեր դաշինքի գլխավոր մրցակից քաղաքական ուժի հետ միասին ենք որոշել աշխատել՝ դա է ապացուցում: Սամվել Բաբայանն ու Մասիս Մայիլյանը առավել քան պատասխանատու պաշտոններում են նշանակվել, և լիահույս եմ, որ այդ նշանակումների արդյունքում մեր երկիրը միայն կշահի: Այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ևս տարբեր պաշտոններում նշանակվել են: Արցախը փոքր երկիր է, և անուններ տալու կարիք չկա: Կարծում եմ՝ բոլորն էլ տեսնում են՝ ինչ է կատարվում:

– Սակայն այդ համագործակցությունը, այսպես ասենք, կոնկրետ կանոններ ունի: Արայիկ Հարությունյանն առաջարկում է աշխատել միասին՝ իր պայմաններով:

– Նախ՝ որպես առաջիկա տարիների համար պատասխանատվություն կրող, բնական է, որ պետք է հենց նախագահն էլ ձևակերպի իր կողմից կազմավորվող կառավարության ուղենիշները: Եվ հետո, այդ ակնկալիքները ներկայացվում են ոչ թե նեղ շրջանակի համար, այլ հրապարակային: Դրանք այն նույն 10 կետերն են, որոնք օրերս կայացած խորհրդակցության ընթացքում ներկայացրեց նախագահը: Դրանք, ըստ էության, ոչ թե պարզապես կառավարության անդամներին էին հասցեագրված, այլ յուրաքանչյուրիս: Առկա մարտահրավերները հաղթահարելու համար պետք է կարողանանք վեր կանգնել զուտ կուսակցական շահերից: 10 կետերը խաղի ընդհանուր կանոններ են սահմանում հենց այդ մակարդակում: Պաշտոնյան պետք է գիտակցի, որ պետք է ծառայի ժողովրդին և ոչ թե նրա տերը լինի, անվտանգությունը պետք է շարունակենք ամրապնդել, պետական, հանրային ունեցվածքի հանդեպ սրտացավությունը պետք է լինի առաջնային, պետական ծրագրերը պետք է լինեն հասցեական ու թափանցիկ, պաշտոնյաների գործունեությունը՝ հաշվետվողական: Եվ այսպես շարունակ: Սա «Ազատ հայրենիք»-ի ծրագիրը չէ: Սա բոլորիս երազած հայրենիքը կառուցելու ճանապարհն է:

– Միշտ էլ կա մտավախություն՝ արդյոք խոսքն ու գործը միմյանց կհամընկնե՞ն:

– Վստահ եմ, որ այս դեպքում կասկածելու առիթ չի լինելու: Արայիկ Հարությունյանը ցույց տվեց, որ, այսպես ասած, չի խնայելու նաև յուրայիններին: Ավելին, առաջն հերթին հենց նրանցից է պահանջելու պահպանել աշխատանքի հայտարարված կանոնները: Կադրային քաղաքականության մեջ արդեն նման օրինակներ ունենք. խոսելով երիտասարդ կադրերին տեղ տալու անհրաժեշտության մասին՝ հենց իր մերձավորներից մեկին է հրապարակավ կոչ արել թոշակի տարիքի հասնելու հիմքով պաշտոնից ազատման դիմում գրել՝ ճանապարհ ազատելով երիտասարդ կադրերի համար: Վստահ եմ, որ մյուս բոլոր կետերում էլ նախագահը նույնքան հետևողական է լինելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում