Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 15-ով և StopCov կառավարական կայքի տվյալների համաձայն՝ հասել է 879-ի։
Նույն ժամանակահատվածում հիվանդանոցից դուրս է գրվել մեկ ապաքինված քաղաքացի։ Ընդհանուր առմամբ Վրաստանում COVID-19-ից ապաքինվել է 704 քաղաքացի, մահացել է՝ 14-ը։
Կարանտինում է գտնվում 2795 մարդ, հիվանդանոցներում բժիշկների հսկողության տակ է 252 քաղաքացի։ Վրաստանում երեք քաղաքացիներ բուժման են բերվել այլ երկրներից։
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։