Wednesday, 10 06 2026
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին

Ադրբեջանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սաֆար Աբիևի ու Անատոլի Սերդյուկովի տետ-ա-տետ հանդիպումը։

Սկզբում այդ հանդիպումն անցել է ընդլայնված պատվիրակության մասնակցությամբ և քննարկվել են ռազմա-տեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, տարածաշրջանում տիրող ներկայիս ռազմա-քաղաքական իրավիճակը, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի հարցը։

Աբիևը հայտարարել է, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները կտրուկ զարգանում են ռազմական, ինչպես նաև այլ ոլորտներում։ Աբիևն ընդգծել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ջանքերը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հանդիպումների անցկացման հարցում՝ նշելով, որ դրանք դրանք հույս են տալիս, որ խնդիրը կլուծվի խաղաղ ճանապարհով։

Աբիևը հավելել է, որ, դրա հետ մեկտեղ, Ադրբեջանն ամրապնդում է իր բանակը։ Ապա տեղի է ունեցել երկու նախարարների տետ-ա-տետ հանդիպումը։

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջան ժամանած Սերդյուկովը դեռ պետք է հանդիպի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Սերդյուկովի ադրբեջանական այցն ավարտվում է հուլիսի 26-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում