Ընդդիմության որոշ ուժեր միաձայն պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հիմնավորելով, որ կառավարությունը ձախողել է այս համաճարակային իրավիճակում ստրատեգիական բոլոր գործողությունները և պայքարը: Որքանո՞վ է ընդդիմության այս պահանջն արտացոլում հասարակության կամ հասարակության մի շերտի ցանկությունը:
«Առաջին լրատվական»-ի հետ թեմայի շուրջ զրույցում անդրադառնալով այս հարցին, կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանը նշեց, որ հասկանալի չէ, թե ինչ է ուզում ընդդիմությունը: «Կարևոր է, թե ինչ իրավիճակում ենք, ու պղտոր ջրում ձուկ որսալու ստրատեգիան պետք է կամաց-կամաց պակասեցնել… Մի կողմից՝ հասկանալի չէ, թե ինչ է անում կառավարությունը, մյուս կողմից՝ հասկանալի չէ, թե ընդդիմությունն ինչ է առաջարկում: Իրականում այդ ամեն ինչը վերածվում է վայնասունի, ճղճղոցի, ես, որպես քաղաքացի, հոգնել եմ կողմերի հաղորդակցման այդ ոճից:
Մարդիկ հոգնել են, չեն ուզում, որ իրենց վարչապետը հեռուստատեսությամբ գոռգոռա, ճղճղա, և չեն ուզում, որ ընդդիմադիր գործիչը նույնպես այդ ոճով պատասխանի, մարդիկ չեն ուզում տեսնել, թե իրենց խորհրդարանում ինչպես են պատգամավորներն իրար հայհոյում ու ծեծում: Դա վիրավորական է թե՛ մեր ինտելեկտուալ մակարդակի համար, թե՛ մեր ազգի բազմադարյա պատմության համար… Երբ որ մարդիկ ճղճղում են, թեկուզև ամենաճիշտ բաներն ասեն, դա մարդկանց չի հետաքրքրում, մենք արդեն այդ դարում ու այդ երկրում չենք ապրում: Հայաստանն ունի շատ խորքային իմաստնություն ու կուլտուրա, և ինձ համար վիրավորական է, որ մեզ հետ այդ ձևով են ուզում խոսել ու այդպես են ուզում համոզել: Այդպես չպետք է լինի… Ներքին լարվածություն կա, որը սնուցվում է, այս տեռորի մթնոլորտը պետք է փոխվի»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































