Շվեդ սննդաբան Ֆրեդերիկ Պաուլունը խոսել է այն մասին, թե ինչպես կարելի է ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ազատվել քաղցրավենիքից կախվածությունից: Այս մասին հայտնում է Expressen-ը:
Ըստ նրա՝ սկզբում ստիպված կլինեք ձեռնպահ մնալ բոլոր մթերքներից, որոնք պարունակում են ածխաջրեր:
Հատկապես զգայուն մարդիկ ստիպված կլինեն հրաժարվել նաև թարմ մրգերից և հատապտուղներից: Մեկ շաբաթ անց այդ մթերքները հնարավոր կլինի օգտագործել:
Պաուլունը նաև խորհուրդ է տվել ավելի շատ շարժվել, խուսափել սթրեսից, շատ ջուր խմել, բավարար չափով քնել և ավելացնել սպիտակուցներով հարուստ սննդի չափը: Դա ավելի հեշտ կդարձնի քաղցրավենիքից կախվածության դեմ պայքարը: