Այսօր՝ հունիսի 12-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ` արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հարցի շուրջ:
Վարչապետի խոսքով` իրավիճակը ճգնաժամային է:
Ապատեղեկատվության վերաբերյալ «Իմ քայլի» պատգամավոր Տաթև Հայրապետյանի հարցին ի պատասխան վարչապետն ասաց. «Հայտնի շրջանակներն ասում են` նայեք, կորոնավիրուսի ընթացքում ավելի շատ զոհ ունեցանք, քան ապրիլյան պատերազմում: Թվում է, թե էս ինչ խփող փաստարկ-մեղադրանք է: ԱՄՆ-ը կորոնավիրուսից ավելի շատ զոհ է ունեցել, քան Քուվեյթի և Իրաքի պատերազմներում միասին վերցրած: Մենք 4 օրում կամայական հիվանդությունից կարող ենք ավելի շատ զոհ ունենալ, քան քառօրյա պատերազմում: Մանիպուլյատիվ փաստարկները բերվում են, որ ի՞նչ»:
Նա նշեց, որ ինքը հանձնարարական է տվել ձևավորել խումբ` ուսումնասիրելու ապատեղեկատվության աղբյուրները. «Սրանից սենսացիա չսարքեք: Պետք է պարզել` արդյոք այստեղ օտարերկրյա հատուկ ծառայությունները կապ ունե՞ն կամ նրանց հետ կապ ունեցող շրջանակներ գոյություն ունե՞ն»:
Նա պատմեց, որ լավ հագնված մի կին նստել է տաքսի և զանգահարել ինչ-որ տեղ և ասել, թե ինքն էսինչն է վարչապետի աշխատակազմից. «Էն ժամացույցը, որ պատվիրել էր վարչապետը, եկե՞լ է, իսկ ինչքան պիտի տայինք` 35 հազար դոլա՞ր, թե՞ եվրո: Այդ կինը հետո նստել է մեկ ուրիշ տաքսի. պարզ է, չէ՞, որ այս գործողությունը կազմակերպված է»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































