Ֆրանսիայի Նիմ քաղաքի արդարադատության պալատում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով 1 մարդ է զոհվել: Այս մասին է հաղորդում Midi Libre-ն:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներ եւ հրշեջներ: Դեպքի վայրը շրջափակված է, ոչ ոքի չի թույլատրվում շենք մտնել:
Ներկայումս պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները:
Ըստ այլ զլմ-ների, կրակողն ինքնասպան է եղել արդարադատության պալատում:











































