«Վաղը տեղի կունենա Կառավարության արտահերթ նիստ, որտեղ որոշում կկայացնենք արտակարգ դրության ռեժիմի երկարացման վերաբերյալ։ Արտակարգ դրությունը կերակարացվի ևս մեկ ամսով, քանի որ այն պատճառները, որոնց բերումով երկրում արտակարգ դրություն էինք սահմանել, վերացված չեն, – այսօր պարետատան նիստից հետո հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, -երեկ Հայաստանում կորոնավիրուսային 566 նոր դեպք ենք գրանցել, իսկ սա, ըստ էության, արտահայտումն է այն բանի, թե ինչպես ենք մենք սրանից 7-14 օր առաջ պահպանել հակահամաճարակային կանոնները։ Այս թվերը վկայում են այն մասին, որ մենք առնվազն 7-14 օր առաջ չենք կարողացել պատշաճ կերպով պահպանել հակահամաճարակային կանոնները, բայց ուզում եմ կենտրոնանալ ոչ թե այս իրողության վրա, այլ նրա, որ մենք այսօր մեր վարքագծով գծագրում, կազմակերպում և որոշում ենք, թե սրանից 7-14 օր հետո ՀՀ-ում վարակի քանի նոր դեպք կարձանագրվի»։












































