Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Հայաստանի նոր մարտահրավերը Եվրոպայում

Եվրոպական խորհրդարանում Հայաստան-Ադրբեջան-Վրաստան-ԵՄ պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը, Եվրոպական խորհրդարանում Հայաստանի մշտական զեկուցող Տրայան Բասեսկուն և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր մայրուղու կառուցման վերաբերյալ։ Նրանք անցանկալի են համարում Հայաստանի և Արցախի այդ նախաձեռնությունը, ազատագրված տարածքները բնորոշելով «օկուպացված»: Եվրոպայում արցախյան հարցի առնչությամբ ադրբեջանահաճ բանաձևերի, զեկույցների կամ հայտարարությունների Հայաստանը և Արցախը բախվել են խաղաղ կարգավորման ամբողջ գործընթացում: Պետք է լինել իրատես ու հասկանալ, որ հնարավոր չէ ընդհանրապես բացառել, որ ադրբեջանական նավթագազային կամ խավիարային դոլարները չկարողանան Եվրոպայում հաջողացնել որևէ այդպիսի թղթի առկայություն: Միևնույն ժամանակ, պետք է իհարկե ձգտել խորհրդարանական դիվանագիտությամբ հասնել առավելագույնին, որ Եվրախորհրդարանի հարթակներում ու միջանցքներում հնարավորինս բացառվեն այդօրինակ անակնկալները: Սրան զուգահեռ, անկասկած է, որ խոսքը որևէ զեկույցի, բանաձևի և անգամ նախագծի մասին չէ, այլ ընդամենը մի քանի գործչի հայտարարության:

Խնդիրն, իհարկե, դրանով հանգստանալը չէ, բայց մյուս կողմից չպետք է նաև գերագնահատել մի բան, ինչը գերագնահատելու գործով զբաղված է հենց ադրբեջանական քարոզչությունը: Մյուս կողմից, ներկայիս շրջափուլում պետք է թերևս խորհել մի կարևոր հանգամանքի մասին: Անկասկած է, որ կորոնավիրուսով պայմանավորված համաշխարհային իրավիճակում բավականին խնդիրների բախվող և համաշխարհային դերի նահանջի առաջ կանգնած Ռուսաստանը՝ որպես պաշտպանական ռեակցիա, մեծացնելու է հավակնությունը Կովկասի և մասնավորապես Հայաստանի հանդեպ, փորձելով ստանալ քաղաքական զիջումներ և միևնույն ժամանակ ամրապնդել իր ներկայությունը Կովկասում, որպես կանոն, Հայաստանի զիջումների հաշվին: Ահա այդ համատեքստում, եվրոպական հարթակում Հայաստանի մրցակիցը կարող է լինել ոչ միայն Ադրբեջան-Թուրքիա տանդեմը, այլ նաև Ռուսաստանը, որը խնդիր առաջացնելով Հայաստան-Եվրոպա հարաբերության տիրույթում, ըստ էության սահմանափակելու է Հայաստանի քաղաքական մանևրի, ճկունության հնարավորությունը, օգտագործելով դա իր քաղաքական հավակնությունը առաջ մղելու համար, որը բավականին նկատելի կերպով իրականացնում է ներքին սուբյեկտների ներքաշմամբ: Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը և ընդհանրապես քաղաքական-դիվանագիտական կորպուսը պետք է բավականին ջանք գործադրեն գոնե այս փուլում այդ մարտահրավերներին հակազդելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում