Կորոնավիրուսի դեմ ռուսական «Ավիֆավիր» դեղամիջոցի առաջին խմբաքանակը հիվանդանոցներին է տրամադրվել, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամին (RDIF) և «ՔիմՌար» ընկերությունների խմբին, որոնք իրականացրել են դեղերի փոխանցումը։
Նշվում է, որ «Ավիֆավիր» են ստացել Մոսկվայի, Լենինգրադի, Նովգորոդի, Կիրովի շրջանները, Թաթարստանը և Եկատերինբուրգը։
Հունիսին հիվանդանոցները դեղամիջոցի 60 հազար չափաբաժին կստանան, անհրաժեշտության դեպքում տարեկան երկու միլիոն չափաբաժին կարտադրվի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պետությունն իր վերահսկողության տակ է վերցրել կորոնավիրուսի բուժման համար դեղամիջոցների մատակարարման բաշխումը։