Շվեդական դատախազությունն անվանել է մարդասպանի անունը, որը 1986թ.-ին գնդակահարել է երկրի վարչապետ Ուոլֆ Պալմեին:
Ըստ BBC-ի՝ կասկածյալը Սթիգ Էնգսթրոմն է, որը ինքնասպան է եղել 2000թ.-ին: Դատախազությունը կարծում է, որ նա սպանել է վարչապետին նրա ձախակողմյան համոզմունքների պատճառով:
Քանի որ հնարավոր չէ կասկածյալին մեղադրանք ներկայացնել, գործը կարճվել է:
1986թ.-ին Ուոլֆ Պալմեն սպանվել է կինոթատրոնից տուն գնալու ճանապարհին: Սպանությունը տեղի է ունեցել ամենամարդաշատ փողոցներից մեկում, և տասնյակ մարդիկ հանցագործության ականատես են դարձել:
Սթիգ Էնգսթրոմն աշխատել է Skandia ապահովագրական ընկերությունում, այդ երեկո գտնվել է սպանության վայրի մոտ գտնվող գրասենյակում:
Սկզբում նա որպես վկա է ներգրավվել և նույնիսկ հայտարարել է, որ փորձել է առաջին օգնություն ցուցաբերել վարչապետին: 2000-ին նա ինքնասպան է եղել:
Սոցիալ-դեմոկրատ Ուլոֆ Պալմեն Շվեդիայի վարչապետ է եղել 1969-1976 թվականներին, այնուհետև՝ 1982-1986 թվականներին։ Պահպանողականները չէին սիրում նրան հակագաղութատիրական հայացքների և Միացյալ Նահանգներին քննադատելու համար։ Որոշ շվեդներ նույնիսկ հավատում էին, որ նա ՊԵԿ գործակալ է։








































