Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

COVID-19-ից մահվան ամենաշատ դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Բրազլիայում

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 354 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 414 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 628 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 046 հազար 075 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 114 հազար 167 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 742 հազար 084-ի, մահերինը՝ 38 հազար 497-ի: Մահերի թվով Բրազիլիան աշխարհում դարձել է երրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 493 հազար 657 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 6 հազար 358-ը: Շրջանցելով Իսպանիային՝ վարակվածների թվով հաջորդ տեղում հայտնվել է Մեծ Բրիտանիան՝ 289 հազար 140 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 40 հազար 883: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Քիչ տարբերությամբ հաջորդում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 289 հազար 046 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 136: Հաջորդող երկիրը Հնդկաստանն է, որը շրջանցել է Իտալիային: Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը կազմում է 276 հազար 583, մահերինը՝ 7 հազար 745 (Ավելի վաղ մահերի թիվը հաղորդվում էր 7 հազար 750): Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 235 հազար 561, մահերինը՝ 34 հազար 043: Իտալիային հաջորդում է Պերուն, որը շրջանցել է Գերմանիային: Պերուն առանձնանում է  203 հազար 736 ընդհանուր, 5 հազար 738  մահվան դեպքով:  Գերմանիայում հաստատված դեպքերի թիվը  186 հազար 516 է մահերինը՝  8 հազար 831 մահվան դեպքով:

Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 177 հազար 938 է: Այստեղ վերջին մեկ օրում 2 հազար 011 նոր դեպք: Վարակի հետևանքով այստեղ մահերի ընդհանուր թիվը կազմում է  8 հազար 506 մարդ: Դեպքերի քիչ տարբերությամբ հաջորդում է Թուրքիան, որտեղ վարակվածների թիվը 172 հազար 114 է, մահերինը՝ 4 հազար 729:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվըավելացել է 3-ով՝ դառնալով 83 հազար 046, որից ապաքինվել է 78 հազար 357-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 822-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 112 հազար 288 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 73 հազար 595, մահերինը՝ 66: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 39 հազար 904 է, մահացածներինը՝ 283: Եգիպտոսում առկա է 36 հազար 829 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է  1306 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 33 հազար 823-ի, մահացածներինը՝ 275 -ի: Իրաքում գրանցվել 14 հազար 268 վարակվածության, 392՝ մահվան դեպք:

Լիբանանում կա 1388 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 30: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 146-ի: Մահացել է 6 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում