Thursday, 02 07 2026
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Գյումրիում տարածք կհատկացվի թափառող շների ապաստարան կառուցելու համար

Գյումրիի քաղաքապետարանը հավելյալ տարածք կհատկացնի Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզադպրոցի կառուցման համար և ֆինանսական միջոցներ՝ համատիրություններին և սուբվենցիոն ճանապարհաշինական ծրագրերի իրականացման համար:

Գյումրիի ավագանին այսօր հաստատել է այս մասին որոշումների նախագծերը: Ինչպես միշտ, ավագանու օրակարգի մեծ մասը նվիրված է եղել տարբեր կազմակերպություններին ու սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական հատկացումներին:

Արձակուրդ գնալուց առաջ ավագանին անդրադարձել է նաև թափառող շների համար կացարան ունենալու հարցին: Քաղաքապետարանը տարածք կհատկացնի բարեգործական կազմակերպությունների միջոցներով ապաստարան կառուցելու համար:

Թափառող շները շատ են Գյումրիի բոլոր թաղամասերում ու վտանգ են ներկայացնում: Ավագանու անդամները հիշեցին վերջին դեպքը, երբ Գյումրիում շների հարձակման էր ենթարկվել 2 ու կես տարեկան փոքրիկը:

Տարեսկզբից 350 թափառող շուն է ստերջացվել: Եվս 255-ը կստերջացվի ծրագրի երկրորդ փուլով, բայց ստերջացումը չի ապահովագրում շների ագրեսիվ պահվածքից: Թափառող շների ապաստարան է պետք: Ավագանուն ներկայացվող որոշման նախագիծը այս նպատակով էր:

«Սրվել է թափառող կենդանիների հարցը: Դեպքեր եղան հարձակումների ու չնայած, որ պայմանագիր կա կնքված համապատասխան կազմակերպության հետ վնասազերծման հարցերը կազմակերպելու համար, մենք գտնում ենք, որ դա դեռևս բավարար չէ: Առաջարկում ենք համայնքապատկան կիսակառույց տարածք, որը չի օգտագործվում, տրամադրենք այն կազմակերպություններին, որոնք պատրաստ կլինեն բարեգործական հիմունքներով զբաղվել այդ հարցով՝ կլինեն կենդանասերներ, թե բնապահպաններ:

Պատրաստվում ենք անվճար անհատույց օգտագործման իրավունքով տալ՝ դիմացը ստանալով այդ ծառայությունները մեր քաղաքի համար»,- ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

Այսինքն՝ թափառող շների ապաստարան ունենալը բիզնես գաղափար է, որի համար քաղաքապետարանը պատրաստ է անհատույց տարածք տրամադրել, թափառող շների քանակի կրճատման դիմաց:

Տարածքի տրամադրման մեկ այլ որոշման նախագիծ էլ մարզական համալիր ունենալու համար է: Խոսքը Արթուր Ալեքսանյանի անվան ըմբշամարտի նոր մարզադպրոցի շինարարության մասին է: Տարածք հատկացվել էր, պետբյուջեից 2 մլրդ դրամ է տրամադրվել, ծրագիրը նախագծային փուլում է:

Քաղաքապետարանը սուբվենցիա կտրամադրի Գյումրիի 18 համատիրությունների: Դրանց ընթացիկ աշխատանքներին գումարվել են մայիսի վերջին ուժեղ քամու հետևանքով վնասված տանիքների վերանորոգման աշխատանքները: 18 փողոցի հիմնանորոգման համար էլ քաղաքապետարանն էր սուբվենցիոն հայտ ներկայացրել: Ավագանու որոշմամբ այդ ցանկից մեկ փողոց այսօր հանվեց՝ սուբվենցիոն հայտով Գյումրիում կհիմնանորոգվի 17 փողոց:

Գումարային հատկացումների ցանկում այսօր ավագանու հաստատմանը ներկայացվեց նաև «Գյումրիի օր» տոնակատարությունների համար նախատեսված ֆինանսավորման չափը: Գյումրիի օրը օգոստոսին է: Միջոցառումների համար հատկացված գումարը կծախսվի, եթե մինչ այդ համավարակը թույլ տա քաղաքի տոնը նշել:

Ավագանու այսօրվա օրակարգում ևս երկու հարց էր ընդգրկված, որոնք վերաբերում էին «Գյումրիի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելուն։ Իսկ կոչումները հետմահու էին, որին արժանացան հայտնի շինարար Վարդգես Արծրունին և մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանը:

Գյումրիի ավագանին սրանով նստաշրջանն ավարտեց ու արձակուրդ գնաց: Կվերադառնան սեպտեմբերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում