Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչները հունիսի 19-ին մուտքի արտոնագրերի փոխադարձ ճանաչման վերաբերյալ համաձայնագիր կստորագրեն, երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Մինսկ: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահի աշխատակազմի փոխնախագահ Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքով՝ միասնական միգրացիոն տարածքի ձևավորումը ինտեգրացիոն ուղում կատարված աշխատանքի կարևոր մաս է:
«Այստեղ ամենակարևոր քայլը կլինի վիզաների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի կնքումը, որը նախատեսվում է ստորագրել հունիսի 19-ին Ռուսաստանի արտգործնախարարի Մինսկ կատարած այցի ընթացքում»,-ասել է Ռուդենկոն:
Մայիսին Եվրախորհրդարանը հաստատեց ԵՄ-ի և Բելառուսի միջև վիզաների դյուրացման պայմանագիրը: