Sunday, 05 07 2026
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:45
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:15
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի

Հոկտեմբերյանի Ռուստամն ա, մեր ընկերն ա, տենց ա որոշել, թող տենց անի. ԵԿՄ վարչությունը չի քննարկի Ռուստամ Գասպարյանի քայլը

Մենք արդեն գրել ենք, որ ԵԿՄ վարչության անդամ, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանն իր համախոհ ընկերների հետ նոր հակաիշխանական նախաձեռնություն է ստեղծում։ Գասպարյանի խոսքով՝ երկիրը գնում է դեպի կործանման, կանգնած է անդունդի եզրին, և իրավիճակից դուրս գալու համար հարկավոր է «փոխել հրամանատարին»։ Գասպարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է, որ իրենք չեն միանալու այն ուժերին, որոնք պայքարելու են նախկինների վերադարձի համար, բայց նաև համակարծիք են Ծառուկյանի ու Վանեցյանի հետ։

Նոր նախաձեռնության մասին թերևս կհայտարարվի մոտ օրերս։ Գասպարյանը նաև ասել է, որ իրենց քայլերը ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հետ չեն քննարկել։

ԵԿՄ վարչության անդամներն էլ չեն դատապարտում Գասպարյանի քայլը, քանի որ ժամանակին էլ՝ 2008-ին, իրենցից շատերն են դուրս եկել ԵԿՄ-ից ու միացել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։

ԵԿՄ վարչության անդամ Հակոբ Հակոբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ 90-ականներից եղել են ԵԿՄ-ական տղաներ, որ ընտրությունների ժամանակ գնացել ու կանգնել են իշխանությունների կողքին, «Արաբո» ջոկատի տղաների դեպքը: «Տենց դեպքեր միշտ էլ եղել են, բայց հիմնական կորիզը, որը պայքարում էր նախկին իշխանությունների դեմ, մնացել է։ …Հիմա Հոկտեմբերյանի Ռուստամն ա, մեր ընկերն ա, տենց ա որոշել, թող տենց անի։ Մեր կռված տղաների մեջ էլի կլինեն, որ դաշնակ են, նրանք էլ կմիանան երևի։ Ի վերջո՝ մենք ոնց 2008 թվականին կանգնեցինք Տեր-Պետրոսյանի կողքին։ Դրա մեջ ես վատ բան չեմ տեսնում, չնայած գտնում եմ, որ ճիշտ կլիներ, որ Ռուստամը մնար մեր հետ, որտեղ հիմնական կորիզն է։ Բայց իր արածից էլ բան չի փոխվում»,- ասաց Հակոբյանը։

Մեր դիտարկմանը՝ Գասպարյանի քայլը քննարկման առարկա կդառնա՞ ԵԿՄ վարչությունում, Հակոբյանը պատասխանեց. «Մենք շատ վատ ենք զգում այդ քայլից, բայց վարչությունը իրավունք չունի այդ հարցը քննարկելու։ Ժամանակին, երբ մենք դուրս եկանք ու կանգնեցինք Տեր-Պետրոսյանի կողքին, իրենք էլի չէին կարող քննարկել մեր քայլը, քանի որ ԵԿՄ անդամներն էին որոշել, որ մենք պետք է վարչության անդամ լինեինք։ Կրկնում եմ՝ լավ կլիներ, որ միասնական լինեինք, բայց այդպես չի։ Վարչության մեջ դաշնակ անդամներ էլ կան, վաղն իրանք էլ են որոշելու այդ քայլին գնալ, քանի որ Դաշնակցությունն էլ է միացել դրանց։ Մի քանի օրից վարչության այլ անդամների ձայնն էլ կլսենք, ու իրենք էլ կհայտարարեն, որ միանում են դրանց։ Ուղղակի ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է պատերազմ անցած տղաներին, կամավորական տղաներին համախմբելու համար։ Եվ հիմա նույն դաշտում գտնված տղաները Հոկտեմբերյանի Ռուստամին չեն կարող քննարկել, ասել՝ ինչ անի։ Ճիշտ կլիներ, որ Երկրապահի տղաները ընդհանրապես քաղաքականությանը չխառնվեին։ Ես դա շատ շուտվանից եմ ասել»,- ընդգծեց Հակոբյանը։

ԵԿՄ վարչության անդամը չի համարում, որ վարչության կազմից 1-2 հոգու այլ կողմնորոշում ունենալը նշանակում է, որ Երկրապահում տարաձայնություններ, հակասություններ կան։ Հակոբյանի խոսքով՝ իրենք նախկինում մշտապես պայքարել են նախկին իշխանությունների դեմ, բայց այսօր իրավիճակը այլ է։ Իրենք միշտ ընդդիմադիր են եղել, բայց այսօր չեն կարող իրենցից մեկին՝ Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն լինել, քանի որ նրան ընտրել է ժողովուրդը, նրան իշխանության է բերել ժողովուրդը, և հիմա իրենք պարտավոր են կանգնելու Փաշինյանի կողքը, օգնելու նրան:

«Ովքեր էլ որ տարաձայնություններ ունեն, ուզում են ուրիշ ճամբարում լինել, նորմալ է։ Մանվելը 20 տարի ԵԿՄ նախագահ է եղել, և բնական է, որ նրան նվիրված մարդիկ կլինեն։ Իսկ Մանվել Գրիգորյանը էսօր իշխանության մեջ չի, այլ դաշտում է, ու բնական է, որ նրա կողմնակիցներն էլ կմիավորվեն ու կմիանան Ծառուկյանին կամ ուրիշ մեկին»,- նշեց Հակոբյանը։

ԵԿՄ վարչության մեկ այլ անդամ՝ Արմեն Մխիթարյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ ծանոթ չէ Ռուստամ Գասպարյանի հայտարարությանը, նախաձեռնությանը և առհասարակ ցանկություն չունի մեկնաբանելու այս իրավիճակը։

«Ազատամարտիկների դաշինքի» անդամ Ռազմիկ Պետրոսյանն էլ համարում է, որ յուրաքանչյուր ազատամարտիկ իրավունք ունի հայտարարություն տարածելու իր կամ իրենց կազմակերպությունների անունից։ «Օրինակ, ես՝ Ռազմիկ Պետրոսյանս, և «Ազատամարտիկների դաշինքը» սատարել ենք ու սատարելու ենք Նիկոլ Փաշինյանին։ Մենք պայքարելու ենք, որ էլ երբեք նախկինները վերադառնալու հույսեր չփայփայեն, իսկ գործող իշխանությունը իրականացնի մեր ժողովրդի սպասելիքները։ Ես վստահ եմ, որ իսկական կռվածների մեծամասնությունը մեր ժողովրդի մեծ վստահությունը վայելող վարչապետի կողքին է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Պետրոսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում