Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Սա մուսկուլների ցուցադրություն էր. պաշտոնանկությունները քաղաքական ենթատեքստ ունեն. հնարավոր է՝ նոր պրակոլներ լինեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փաստաբան Նորայր Նորիկյանը:

– Պարոն Նորիկյան, վարչապետի հրահանգով աշխատանքից ազատվեցին միանգամից երեք ուժային կառույցների ղեկավարներ՝ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ոստիկանության պետ Արման Սարգսյանը և ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Նախօրեին մամուլում տեսանյութ հրապարակվեց ԳՇ պետ Արտակ Դավթյանի որդու հարսանյաց արարողությունից, ինչպես նաև տեղեկություններ հաղորդվեցին, որ այդ հարսանիքին մասնակցել են նաև ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս կապակցությամբ հայտարարեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների գործողությունները չպետք է հակասեն վարչապետի ուղերձներին: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս պաշտոնանկությունները:

– Դատելով այս անձանց պաշտոնանկությունների վերաբերյալ հանրային արձագանքներից, ինչպես նաև վարչապետ Փաշինյանի հայտարարությունից՝ ես հանգել եմ այն եզրակացությանը, որ այս հեռացումները պայմանավորված են կառավարության և վարչապետի կողմից կայացված որոշումների նկատմամբ հարգանքի բացակայության կամ այդ որոշումներն անտեսելու հանգամանքով: Այստեղ կուզենայի հետևյալ ձևակերպումը տալ, որ իշխանությունն այն չէ, երբ դու ունես ծառայողական մեքենա ու կառավարական կաբինետ, այլ իշխանությունն այն է, երբ քո կողմից կայացված որոշումները կատարվում են, ընդ որում՝ կատարվում են առաջին հերթին հենց քո կառավարության տարբեր անդամների կողմից: Կարծում եմ՝ վարչապետը շատ ճիշտ կողմնորոշվեց և գիտակցեց, որ, երբ իր հրահանգները չեն կատարում իր իսկ ենթակաները, ապա դա սխալ ազդակ կարող է դառնալ հանրության մոտ, և քաղաքացիները շատ տրամաբանական ու լեգիտիմ հարց կարող են բարձրացնել՝ եթե սահմանել եք համընդհանուր խաղի կանոններ և ինքներդ էլ խախտում եք այդ կանոնները, ապա ինչո՞ւ մենք պետք է հետևենք դրանց, արդյոք այլևս գրոշի արժեք կարո՞ղ է ունենալ վարչապետի խոսքը: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ սա վարչապետի կողմից մուսկուլների ցուցադրություն էր, ինչպես նաև այս քայլով Փաշինյանը քաղաքական որոշ հայտնի շրջանակներին ցույց տվեց, թե ՀՀ-ում որտեղ են կայացվում որոշումները և որ հենց ինքն է այդ որոշումների կրողը: Հետևաբար՝ այս իմաստով պետք է արձանագրել, որ այս պաշտոնանկություններն իրենց մեջ որոշակի քաղաքական ենթատեքստ էին պարունակում՝ ուժային կառույցներում ռեստարտ անելու միջոցով ամբողջությամբ վերահսկելի պահել ՀՀ-ում տիրող իրավիճակն ու իշխանության ներքին հավասարակշռությունը, որպեսզի այսուհետ որևէ մեկի մտքով չանցնի ինչ-որ պահի տրվել գայթակղություններին և ինքնագործունեությամբ զբաղվել: Գտնում եմ, որ ցանկացած իրեն հարգող իշխանություն կգնար այս քայլին, մանավանդ ԱԱԾ-ի և ոստիկանության ղեկավարների պարագայում, որովհետև այդ մարդկանց տրված էր հնարավորություն ինքնադրսևորվելու և սեփական դեմքը ցույց տալու, բայց նրանց գործունեության ժամանակահատվածում մենք միայն նրանց բացակայությունն ենք նկատել, իրենց տեղում և դիրքում չգտնվելը: Որևէ ռեալ, արդյունավետ աշխատանք չտեսանք այս անձանց պաշտոնավարման արդյունքում, որը կարող էր խոսել այդ համակարգերում որակական փոփոխությունների մասին, ուստի Փաշինյանի այս քայլը շատ տրամաբանական էր և իրավիճակին համահունչ:

– ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվեց գնդապետ Արգիշտի Քյարամյանը, ԳՇ պետ նշանակվեց գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, իսկ ոստիկանապետ՝ գնդապետ Վահե Ղազարյանը: Ի՞նչ կարծիք ունեք նորանշանակ այս անձանց մասին:

– Ես ծանոթ եմ միայն Օնիկ Գասպարյանի անցած ճանապարհին, նրա մարտական ուղուն և իմ ունեցած տեղեկություններով՝ նա բավականին մեծ հարգանք ու վստահություն վայելող անձնավորություն է Զինված ուժերի թե՛ ղեկավար, թե՛ սպայական կազմի մոտ: Կարծում եմ, որ Օնիկ Գասպարյանը կկարողանա ճիշտ կատարել իր առջև դրված խնդիրները և հավուր պատշաճի իրականացնել իր աշխատանքային պարտականությունները: Իսկ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի մասով, այս պահի դրությամբ, որևէ բան չեմ կարող ասել, նրանց ընդհանրապես չեմ ճանաչում: Հիմա այս երկուսը ճիշտ այն ելակետային տվյալներով են նշանակվել այս պաշտոններում, ինչ ելակետային տվյալներով որ նշանակվել էին նրանց նախորդները՝ Էդուարդ Մարտիրոսյանն ու Արման Սարգսյանը, ուստի պետք է մի փոքր սպասենք: Ժամանակի ընթացքում կտեսնենք նրանց աշխատանքի արդյունքները և, ըստ այդմ, կկարողանանք գնահատական տալ: Մի բան, սակայն, ակնհայտ է, որ ոստիկանությունից և ԱԱԾ-ից հասարակությունը շատ մեծ ակնկալիքներ ունի և սպասում է ռեալ քայլերի՝ Հայաստանում օրինականության վերականգնման ուղղությամբ:

– Բայց հատկապես Արգիշտի Քյարամյանին հետ կապված մամուլում տարաբնույթ տեղեկություններ կան և վերջին ժամանակներս էլ տեսնում ենք, որ նրան անընդհատ մի կառույցից մյուսն են տեղափոխում և տարբեր պաշտոններում են նշանակում: Սա նորմա՞լ է արդյոք:

– Նրան այստեղից այնտեղ տեղափոխելը տեխնիկական գործընթաց է՝ որոշակի նպատակ կյանքի կոչելու համար: Այսինքն՝ եթե փորձենք ընդհանուր պատկերը հասկանալ, ապա պետք է արձանագրենք հետևյալը՝ Նիկոլ Փաշինյանն որոշում է կայացրել Արգիշտի Քյարամյանին նշանակել ԱԱԾ տնօրեն, իսկ այդ ճանապարհն անցնելու համար իրականացվել է նրան տեղից տեղ տեղափոխելու տեխնիկական գործընթացը, որպեսզի նա որոշակի հետագիծ ունենա: Ճիշտ որոշում էր սա, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը: Ինձ համար մի բան ակնհայտ է, որ ցանկացած պետական պաշտոնյա պետք է բարեխղճորեն կատարի իր առջև դրված պարտականությունները, հետևաբար՝ եթե Փաշինյանը հանգել է այն հետևությանը, որ Քյարամյանը պիտի դառնա ԱԱԾ տնօրեն, ուրեմն սա իր քաղաքական պատասխանատվության վրա է դրվում, և հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վարչապետին ենթակա առընթեր մարմիններ են ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ՊԵԿ-ը, ուրեմն հենց անձամբ վարչապետն էլ կրելու է նրանց աշխատանքի պատասխանատվությունը:

– Պարոն Նորիկյան, ի՞նչ եք կարծում՝ կառավարությունում էլի պաշտոնանկություններ կլինե՞ն, շատերը մեծ փոփոխությունների ակնկալիքներ ունեն: Հնարավոր համարո՞ւմ եք, որ պաշտոնանկությունների շքերթը այսքանով չեզրափակվի:

– Նիկոլ Փաշինյանի կառավարության աքիլլեսյան գարշապարը նրա կադրային քաղաքականությունն է. առանցքային պաշտոններ զբաղեցնող ու պետական ապարատում կարևոր առաքելություն ունեցող գերատեսչությունների ղեկավարները, որոնց վրա դրված էր արմատական փոփոխություններ անելու ողջ բեռն ու պատասխանատվությունը՝ այս երկու տարվա ընթացքում հենց իրենք են մի քանի անգամ փոխվել: Սրանից ես կարող եմ եզրակացնել, որ Փաշինյանի կառավարության կադրային քաղաքականությունը ոչ պակաս ճգնաժամի մեջ է, որքան կորոնավիրուսային ճգնաժամը: Այո¢, այս առումով Փաշինյանը լավ օրեր չի ապրում և պետք է հետևություններ անի այս ամենից, ընդ որում՝ սրան զուգահեռ պետք է հասկանալ նաև, որ միայն կադրային քաղաքականությունը չի, որ կարևոր է, այլ նաև այն ռազմավարությունը, այն ճանապարհային քարտեզը, որով պետք է առաջնորդվենք որակապես նոր պետություն կառուցելու համար, հակառակ պարագայում, եթե վեց ամիս կամ մեկ տարի հետո նորից բռնենք փոխենք այս կամ այն կառույցի ղեկավարին, դրանից որևէ բան չի փոխվի մեր կյանքում ու արդյունքում կդոփենք նույն տեղում, անընդհատ կհայտնվենք կոտրած տաշտակի առաջ:

Չեմ բացառում, որ առաջիկայում էլ կլինեն փոփոխություններ, որովհետև իշխանության ներսում էլ կադրային քաղաքականության խնդիրն ակտուալ է, և ցանկացած պահին կրկին հնարավոր է, ներողություն արտահայտությանս համար, նոր պրակոլներ լինեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում