Երկու բացասական թեստերից հետո Լաոսում հիվանդանոցից դուրս է գրվել COVID-19-ի դեմ բուժման կուրս անցնող հիվանդը: Այսպիսով երկրում կորոնավիրուսից բուժվել է 19 մարդ, որոնց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Լաոսը հարավ-արեւելյան Ասիայի այն երկրներից է, որն առաջինը սահմանափակեց երկրի մուտքն ու ելքը, ինչպես նաեւ արտասահմանցի հյուրերի համար պարտադիր մեկուսացում կիրառեց:










































