Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

ԲՀԿ-ն փակել է ճանապարհը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կառավարության հրաժարականի պահանջից հետո հայտարարում է ինտենսիվ քաղաքական շփումների և խորհրդակցությունների մասին՝ չնշելով, սակայն, կոնկրետ անուն:

Այս օրերին շատ է քննարկվում, թե որն էր կառավարության հրաժարական պահանջելու Գագիկ Ծառուկյանի մոտիվը: Ծառուկյանի քայլում մեկ մոտիվ փնտրելը իրավիճակի համարժեք գնահատական չէ: Մոտիվները ոչ միայն կարող են լինել, այլև պարզապես շատ են: Դրանց թվում է և այն, որ ԲՀԿ նախագահը կառավարության հրաժարականի պահանջով փաստացի ստեղծել է մի իրավիճակ, երբ գոնե առայժմ, այսպես ասած, իր տակն է գցել այդպիսի պահանջ ներկայացնող կամ այդպիսի օրակարգ ձևավորող մյուս ուժերին:

Տեղի է ունեցել բավականին հետաքրքիր մի բան: ԲՀԿ-ն միացել է պահանջներին և, դրանով հանդերձ, փաստորեն գլխավորել այդ չգրված, բայց արդեն բարձրաձայնված օրակարգը: Եվ պետք է նկատել թերևս, որ այդ օրակարգի տիրույթում իրադարձությունների ընթացքը առայժմ թելադրում է ԲՀԿ-ն, ինչը նաև իշխանության կոշտ արձագանքի շնորհիվ:

Խիստ, չոր և անգամ սպառնալից հռետորաբանությամբ բևեռացնելով ուշադրությունը ԲՀԿ-ի շուրջը՝ իշխանությունը փաստորեն Գագիկ Ծառուկյանի շուրջը մոբիլիզացրեց կառավարության հրաժարականի օրակարգը, որով փորձում էին աշխատել այլ ուժեր: Նրանք հիմա ստիպված են աշխատել ԲՀԿ-ի հետ: Այսինքն՝ երբ խոսվում է քննարկումների, կոնսուլտացիաների մասին, ապա մեծ մասամբ իրավիճակը հենց այն է, որ պայմաններ ու կանոններ այդ առումով թելադրում է հենց ԲՀԿ-ն:

Պատկերացնո՞ւմ էր Գագիկ Ծառուկյանն այդ էֆեկտը, թե՞ նա ընդամենը փորձում էր հետ չմնալ ընդդիմադիր գերակա դիրքի համար պայքարից: Դա արդեն հարցի մյուս կողմն է, ինչպես և այն, թե արդյոք հրաժարականի պահանջը Ծառուկյանի՞ նախաձեռնությունն է, թե՞ նրան հուշել են կամ հորդորել:

Բոլոր դեպքերում անկասկած է, որ ստացվել է բավականին հետաքրքիր էֆեկտ՝ այն տեսանկյունից, որ ԲՀԿ-ն փակել է վարչապետի պաշտոնանկության օրակարգ խաղարկելու մյուսների ճանապարհը, և այդ հարցում իր կոշտ վերաբերմունքով նկատելի աջակցություն է ցուցաբերել կառավարող ուժը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում