«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամները հարձակվել են Սիրիայի Թանջարի և Ալ-Ֆաթրայի բնակավայրերի վրա: Ինչպես պարզաբանել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, ծովակալ Ալեքսանդր Շչերբիցկին, ահաբեկչական ստորաբաժանումներին հաջողվել է մոտենալ կառավարական բանակի դիրքերին 600 մետրի վրա, սակայն հետագա առաջխաղացումը ձախողվել է:
Բախումները տևել են մի քանի ժամ, սիրիական զորքերը օգնություն են խնդրել օդուժից։ Դրանից հետո գրոհայինները նահանջել են, կորցնելով իրենց 30 զինվորներին, ինչպես նաև թնդանոթներով մի քանի փիքափներ։











































