Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսկերպ արձագանքեց հարցին՝ ինչու կառավարությունը մասնավոր բուժհիմնարկներին նախապես չի առաջարկել միանալ կորոնավիրուսի դեմ պայքարին և միայն վերջին օրերին են նրանք նման առաջարկություն ստացել։
«Մասնավոր «Էրեբունի» ԲԿ-ն շատ վաղուցվանից է ներգրավված, մասնավոր «Արմենիա» ԲԿ-ն, «Աստղիկ» ԲԿ-ն վաղուցվանից են ներգրավված։ Խնդիրն այստեղ հակահամաճարակային կանոնների պահպանման մեջ է, որովհետև կառավարությունը, առողջապահության նախարարությունն այս հարցը դիտարկելիս շատ կարևոր է համարում, որ մյուս առողջապահական հատվածները, բաժինները հնարավորինս մեկուսացված լինեն կորոնավիրուսային բաժիններից, որպեսզի հիվանդների շրջանում վարակը չտարածվի։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի բոլոր երկրներում կորոնավիրուսային բաժանմունքները համարվում են վարակի տարածման ինտենսիվ աղբյուր»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։








































