Լիոնել Մեսին հունիսի 8-ից կմարզվի ընդհանուր խմբի հետ:
Այս մասին գրում է Marca-ն: Մեսսին վնասվածք էր ստացել մարզման ժամանակ: Նա մարզվում է անհատական ծրագրով և հիմա, վերականգնվելուց հետո, նորից կմարզվի ընդհանուր խմբի հետ:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին: Լա լիգայի խաղերը կանցկացվեն առանց դադարի: Առաջնությունը կամփոփվի 35 օրում, և խաղեր տեղի կունենն ամեն օր: Լիգայի մյուս հատվածը չի չեղարկվի, և մրցաշրջանը կհասցվի ավարտին: