Բրյուսելի Մատոնգե շրջանում անկարգություններ են տեղի ունեցել արդարադատության պալատի մոտ ռասիզմի դեմ խաղաղ ցույցից հետո:
Բրյուսելի ոստիկանությունը հաղորդել է, որ արմատական ցուցարարները սկսել են քարեր և շշեր նետել ոստիկանության մեքենաների վրա: Տուժել են նաև որոշ խանութների ցուցափեղկերը:
Ռասիզմի դեմ ցույցին, ընդհանուր առմամբ, մոտ 10 հազար մարդ է մասնակցել:
Մասնակիցների մեծ մասը եղել է դիմակներով, բայց սոցիալական հեռավորությունը չի պահպանվել:







































