Monday, 13 05 2024
10:37
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի

Ինքնանպատակ ու անպատասխանատու պահանջ. «Հիասթափվածները Վանեցյանով չեն հիանալու»

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ով օրերս հիմնադրել է «Հայրենիք» կուսակցությունը, պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վանեցյանն առաջարկում է համախմբվել մի օրակարգի շուրջ ու ձևավորել ազգային համաձայնության կառավարություն: «Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, ու այսօրվա ԱԺ-ն պետք է նախաձեռնի նոր ազգային համաձայնության կառավարություն։

Այն, ինչ կատարվում է մեր երկրում, ուղղակի աղետ է, անթույլատրելի իրավիճակ, օր օրի ավելի ծանր հետևանքներ են լինելու»,- հայտարարել է նա։

Իրավիճակ, երբ արտակարգ դրության պայմաններում պահանջում են երկրի ղեկավարի հրաժարականը, մենք տեսել ենք դեռ 90-ականներին։ Հայաստանը ծանրագույն պատերազմ էր մղում Ադրբեջանի դեմ, ներսում Դաշնակցությունն ու Վազգեն Մանուկյանը պահանջում էին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը։

Եվ  փաստորեն այժմ, երբ պայքար է գնում անտեսանելի թշնամու՝ համավարակի դեմ, երկրում դրա պատճառով առաջացել են մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրներ, Վանեցյանը և նաև նախկին համակարգի կարկառուն ներկայացուցիչներ, օգտվելով առիթից,  պահանջում են վարչապետի հրաժարականը։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ իրավիճակը թեպետ 90-ականներին նման չէ, բայց միևնույն է՝ տեղին չէ: «90-ականներին կար որոշակի այլ գաղափարական հիմքով կազմակերպված միություն՝  ՀՅԴ-Վազգեն Մանուկյան, որոնք փորձում էին հասնել իշխանության։ Կոնկրետ Վանեցյանի դեպքում դա այնքան էլ այդպես չէ։ Վանեցյանը գաղափարական կազմակերպված խմբի անդամ չէ, այլ  ընդհակառակը՝ կրկնում է  այն, ինչ այսօր ասում են մարգինալ խմբերը։ Դա կազմակերպված ընդդիմություն չէ, այլ ընդամենը իշխանությունից հեռացված մարգինալ խմբեր, ովքեր ժամանակ առ ժամանակ հրաժարականի  մասին թեզը հնչեցնում են՝ անկախ արտաքին պայմաններից։ Իսկ արտաքին պայմանները ազդեցություն ունեն միայն այնքանով, որ դրանք հնարավորություն են տալիս  հրաժարականի պահանջը այս կամ այն գործոնով պայմանավորելու։ Եթե չլիներ կորոնավիրուսը ու ստեղծված իրավիճակը, կգտնեին այլ գործոններ, որով կպայմանավորեին հրաժարականի պահանջը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ղևոնդյանի՝ հրաժարականի պահանջն ինքնանպատակ է և չունի  խորքային գաղափարական հիմք: «Դա գալիս է հենց նախկինների կողմից ռևանշիզմի ձգտումներից։ Ես չեմ կարծում, որ Վանեցյանը կամ այն շրջանակները, որոնց մասին խոսեցինք, հնարավորություն ունեն սոցիալական մեծ կապիտալ հավաքելու ու միավորելու  մարդկանց հրաժարականի պահանջի շուրջ։ Թեպետ վարչապետի ու իշխանության վարկանիշը ներկայումս նկատելիորեն նվազել է, այդ նվազման հաշվին չի աճել նախկինների սոցիալական կապիտալի ռեսուրսը։ Իսկ դա  նշանակում է, որ հիասթափվածները ընդամենը կարող են քաղաքական գործընթացների նկատմամբ ապատիայի երևույթ առաջացնել երկրում։ Այսինքն՝  մարդիկ ոչ թե կգնան մարգինալների հետևից, այլ կհեռանան քաղաքական գործընթացներից։ Դա նույնպես վտանգներ է պարունակում, քանի որ  վատ զարգացում է պետության համար։ Վանեցյանի տեսքով ընդդիմության պատրանք ստեղծողները հնարավորություն չեն ունենալու այդ սոցիալական կապիտալն իրենց հաշվեկշռում գրանցելու ու դրա միջոցով որոշակի խնդիրներ լուծելու քաղաքական դաշտում»,- եզրափակեց նա։

«Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամ, քաղաքագետ  Ռուբեն Մեհրաբյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Այդ պահանջն ուղղակի ծիծաղելի և անլուրջ է։ Անկախ նրանից, թե ինչպես կարելի է գնահատել կառավարության գործունեությունը այս համավարակի հաղթահարման գործընթացում, դրա դատավորը հաստատ պարոն Վանեցյանը չէ ու չի կարող լինել։ Մենք պարոն Վանեցյանի հետ ազգային համաձայնություն չունենք։ Նա կարող է համաձայնության գալ այլ շրջանակների հետ, որոնց հետ որ եկել է։ Իրեն թվում է, որ նման պահանջներով հանդես գալով նա կարող է ազդեցություն ունենալ կառավարության գործունեության կամ երկնքում աստղերի դասավորության վրա»։

Ըստ Մեհրաբյանի՝ ՀՀ քաղաքացու դրսևորած անպատասխանատվություն է, որը փաթեթավորվում է  պսևդո քաղաքական պսդևո գործունեության մեջ. «Այն քաղաքացին, որը բանականություն ունի, ինչքան էլ հիասթափվի այս կառավարությունից, որևէ կերպ չի նշանակում, որ ավտոմատ կերպով կսկսի հիանալ պարոն Վանեցյանով ու նրա արած հայտարարություններով»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում